ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Գրիշա Գագիկի Գասպարյանին (ծնվ.՝ 19.02.1996 թ., հաշվառման հասցեն՝ Արարատի մարզ, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան, 10 շ․, բն․ 69) 2002-2003 թթ. սովորել է Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ, 2003-2010թթ․ թիվ 4 միջնակարգ դպրոցներում, իսկ 2010 – 2013թթ․ ավարտել է Արարատ քաղաքի ավագ դպրոցը։
2013թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի (ներկայումս՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինը անվճար հիմունքներով։ Չորրորդ կուրսի առաջին կիսամյակում (2016-2017թթ.) մասնակցել է ԵՊՀ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի և մրցութային կարգով հնարավորություն ստացել սովորելու Մասառիկի համալսարանի Մանկավարժության և կրթության կառավարման ֆակուլտետում (Բռնո, Չեխիա)։
2017թ-ին գերազանցությամբ ավարտելով բակալավրիատի կրթական ծրագիրը՝ շարունակել է ուսումնառությունը ԵՊՀ «Օտար լեզու և գրականություն» մագիստրատուրայի ծրագրով, անվճար հիմունքներով։ Այնուհետև ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2022թթ․-ներին սովորելով ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոնում որպես ասպիրանտ (գիտական ղեկավար՝ բ․գ․դ․ պրոֆեսոր Ե․ Լ․ Երզնկյան)։ Որպես ասպիրանտ Էռազմուս+ փոխանակման ծրագրով 2020թ․-ի փետրվար-մայիս ամիսներին հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Ալ․ Ջորջի)։ Ուսումնառության ողջ ընթացքում Գ․ Գասպարյանն օգտվել է ակադեմիական տարեկետման իրավունքից՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման։
Գրիշա Գասպարյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում․ եղել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության (ՈՒԳԸ) անդամ, մասնակցել տարբեր գիտակրթական միջոցառումների։ Ներկայումս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս և Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ասիստենտ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների և գիտական սեմինարների, տպագրում գիտական հոդվածներ, ղեկավարում կուրսային աշխատանքներ և մասնագիտական պրակտիկաներ։
Գրիշա Գասպարյանը գիտական գործունեության ընթացքում իրականացրել է տարբեր հետազոտություններ լեզվաբանության ոլորտում, որոնց մասին են վկայում տպագրված թվով 10 գիտական հոդվածները (հաստատված ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից), և հանրապետական ու միջազգային գիտաժողովների զեկուցումները։ Գ․ Գասպարյանի գիտական հետաքրքրությունների և հետազոտությունների շրջանակն ընդգրկում է ժամանակակից լեզվաբանության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ճանաչողական լեզվաբանությունը, դիսկուրսի վերլուծությունը, հաղորդակցության տեսությունը, իմաստագործաբանությունը, կիրառական լեզվաբանությունը, ինպես նաև օտար լեզվի դասավանդման մեթոդիկան։
Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Գ․ Գասպարյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։
2021թ․-ից Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս է (կարդացվող դասընթաց՝ «Անգլերեն» (հատուկ նպատակների համար))։
2020թ․-ից աշխատում է Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնում որպես ասիստենտ (կարդացվող դասընթացներ՝ օտար լեզուն հատուկ նպատակների համար (բակալավրիատ), օտար լեզուն ակադեմիական նպատակների համար (մագիստրատուրա), կուրսային աշխատանքների և մասնագիտական պրակտիկաների ղեկավարում)։
2020 թ․-ից աշխատում է Dasa2 օնլայն հարթակում որպես անգլերենի ուսուցիչ։
2019 թ․-ից անգլերեն է դասավանդում Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցում։
2021 թ․, հունվար – աշխատել է «Հետք» մեդիա գործարանում որպես հրավիրյալ դասախոս։ Կարդացվող դասընթաց՝ «Լեզվի մանիպուլյացիա․ քննադատական մտածողություն»։
2018-2020 թթ. – աշխատել է ԵՊՀ Անգլերենի թիվ 2 ամբիոնում որպես ավագ գործավար։
2018 թ․-ին մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ ԿԳՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչությունում։
Գ․ Գասպարյանը անդամակցում(ել) է մասնագիտական-հետազոտական միավորումների. հանդիսանում է «Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի» (Եվրոպական ֆեդերացիայի անդամ) անդամ, ղեկավարում նույն կազմակերպության երիտասարդական թևը, «Enlight» հանրային հետազոտությունների կենտրոնի անդամ (2017-2019 թթ․)։
Գ․ Գասպարյանն ուսումնառության ողջ ընթացքում մասնակցել է երիտասարդական գիտաժողովների, ամառային դպրոցների, անձնային և մասնագիտական աճին ուղղված մի շարք դասընթացների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
2022թ․-ի փետրվարի 16-ին կայացել է Գ․ Գասպարյանի «Անգլերեն տեքստային որմնագրությունը որպես զանգվածային հաղորդակցության մոդել» թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ ապրիլի 14-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի «Օտար լեզուներ» - 009 մասնագիտական խորհրդի որոշմամբ Գրիշա Գագիկի Գասպարյանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ակնկալվող արդյունքը.
«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
04.05.2022 - 19.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3381
Տպել