«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «և քաղաքաշինական օբյեկտներում» բառերը փոխարինել «և հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներում» բառերով։
Հոդված 2․ Օրենքի 2․1-ին հոդվածի՝
- 2-րդ մասի 1-ին կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․
«Հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում ստուգումները պլանավորելու նպատակով մշակվում է հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը: Օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիս` կարող է գնահատվել նաև օբյեկտում օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող սուբյեկտների ռիսկայնությունը:»։
- 2-րդ մասի 1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ.»:
- 2-րդ մասի 3-րդ կետում «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերը փոխարինել «, իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում՝ հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտները» բառերով։
- 4․1-ին մասում «Քաղաքաշինության բնագավառում» բառերը փոխարինել «Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում» բառերով, իսկ «քաղաքաշինական օբյեկտ» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել « հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներ» բառերով։
- 4․1 մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«1) ստուգման ենթակա հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտի անվանումը՝ շենքերի և շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկին համապատասխան, և գտնվելու վայրը»։
- 4․1 մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի պարագայում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում).»։
- 5-րդ մասում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտներ» բառերը՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներ» բառերով։
- 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը» բառերը փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտի անվանումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկին համապատասխան, և գտնվելու վայրը» բառերով, «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում» բառերը փոխարինել՝ «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական գործունեության օբյեկտում» բառերով։
Հոդված 3․ Օրենքի 3-րդ հոդվածի`
- 2-րդ մասում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը» բառերը փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտի անվանումը՝ Հայատանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկին համապատասխան, և գտնվելու վայրը» բառերով,
- 3-րդ մասում «հրդեհապայթյունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառների» բառերով։
Հոդված 4․ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում» բառերը փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտում» բառերով, «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներ» բառերն՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներ» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
20.04.2022 - 05.05.2022
-
Тип
Закон
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 3946
Принт