Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «և քաղաքաշինական օբյեկտներում» բառերը փոխարինել «և հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներում» բառերով։

Հոդված 2 Օրենքի 2․1-ին հոդվածի՝

  1. 2-րդ մասի 1-ին կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․

«Հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում ստուգումները պլանավորելու նպատակով մշակվում է հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը: Օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիս` կարող է գնահատվել նաև օբյեկտում օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող սուբյեկտների ռիսկայնությունը:»։

  1. 2-րդ մասի 1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է  Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ.»:

  1. 2-րդ մասի 3-րդ կետում «, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները» բառերը փոխարինել «, իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում՝ հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտները» բառերով։
  2. 4․1-ին մասում «Քաղաքաշինության բնագավառում» բառերը փոխարինել «Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում» բառերով, իսկ «քաղաքաշինական օբյեկտ» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել « հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներ» բառերով։
  3. 4․1 մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«1) ստուգման ենթակա հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտի անվանումը՝ շենքերի և շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկին համապատասխան, և գտնվելու վայրը»։

  1. 4․1 մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի պարագայում՝ օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում).»։

  1. 5-րդ մասում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտներ» բառերը՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներ» բառերով։
  2. 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը» բառերը փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտի անվանումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկին համապատասխան, և գտնվելու վայրը» բառերով, «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում» բառերը փոխարինել՝ «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական գործունեության օբյեկտում» բառերով։

Հոդված 3 Օրենքի 3-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը» բառերը փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` ստուգման ենթակա հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտի անվանումը՝ Հայատանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկին համապատասխան, և գտնվելու վայրը» բառերով,
  2. 3-րդ մասում «հրդեհապայթյունավտանգ շարժական օբյեկտներում հրդեհային անվտանգության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառների» բառերով։

Հոդված 4 Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն քաղաքաշինական օբյեկտում» բառերը փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` միևնույն հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտում» բառերով, «իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտներ» բառերն՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «իսկ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառներում իրականացվող ստուգումների դեպքում` հրդեհային կամ տեխնիկական վտանգ ներկայացնող ու քաղաքաշինական օբյեկտներ» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    20.04.2022 - 05.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3941

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ