ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _____________ 2022 թվականի N ___Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Աբովյան համայնքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու համար սահմանել ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածը:
2. Սույն որոշման իմաստով՝ առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողությունները հասկացվում են ցանկացած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հանգստությունը, ներառյալ անձնական գործողությունները, մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
-
Обсуждалось
19.04.2022 - 05.05.2022
-
Тип
Pешение
-
Область
Гражданское и коммерческое законодательство
-
Министерство
Котайкская область Муниципалитет Абовяна
Просмотры 3818
Принт