«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը։ |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը։ Համաձայն օրենքի պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Օրենքով սահմանվել են սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու, ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման մատչելիությունն ապահովելու վերաբերյալ: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետևյալ իրավական ակտերի համար՝ 1. «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում, 2. «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը և դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման։ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դրույթն առաջարկվում է հանել, քանի որ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի հիման վրա ներկայումս շրջանառվում է նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են նոր ծառայություններ, մասնավորապես համայանքային փոքր տների վերաբերյալ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը հիմնականում միտված է լինելու խնամքի մեծ հաստատությունների փոխակերպմանը համայնքային փոքր տներով: Նախարարության կողմից միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կսահմանվեն մեկ իրավական ակտում: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Օրենքով ապահովել լիազորող նորմի առկայությունը։ |
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 23-րդ պարբերության դրույթներից` «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը»։ |
-
Обсуждалось
15.04.2022 - 02.05.2022
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 3802
Принт