«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
0 - Против
Սույն նախագծով կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ) հետևյալ իրավական ակտերի համար՝
- «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշում,
- «Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող՝ աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը և դրանց տրամադրման նվազագույն պահանջները սահմանելու մասին» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաման։
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված դրույթն առաջարկվում է հանել, քանի որ վարչապետի վերոնշյալ հանձնարարականի հիման վրա ներկայումս շրջանառվում է նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը, որով նախատեսված են նոր ծառայություններ, մասնավորապես համայանքային փոքր տների վերաբերյալ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը հիմնականում միտված է լինելու խնամքի մեծ հաստատությունների փոխակերպմանը համայնքային փոքր տներով: Նախարարության կողմից միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կսահմանվեն մեկ իրավական ակտում:
-
Обсуждалось
15.04.2022 - 02.05.2022
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 3761
Принт