Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 825-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 825-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2016 թվականի օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումները «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

     «Հանրակրթության մասին» օրենքի 17.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, ուստի հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի նշված դրույթի պահանջը՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2016 թվականի օգոստոսի 23-ի «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի N 1281-Ն և 2009 թվականի նոյեմբերի   11-ի N 927-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 825-Ն հրամանով հաստատված վկայագրի օրինակելի ձևից հանել «Երևանի քաղաքապետ» բառերը, ինչը կապահովի իրավական ակտում առկա ձևակերպումների համապատասխանեցումը և հնարավորություն կտա խուսափել տարընթերցումից:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

    Սույն փոփոխությամբ կապահովվի օրենքի և ենթաօրենսդրական իրավական ակտի ձևակերպումների համապատասխանեցում:

Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի  2016 թվականի օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:

 

 

  • Обсуждалось

    25.03.2022 - 09.04.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4123

Принт