ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 825-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 825-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումները «Հանրակրթության մասին» օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.
«Հանրակրթության մասին» օրենքի 17.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը, ուստի հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի նշված դրույթի պահանջը՝ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի օգոստոսի 23-ի «Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձևը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 6-ի N 1281-Ն և 2009 թվականի նոյեմբերի 11-ի N 927-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 825-Ն հրամանով հաստատված վկայագրի օրինակելի ձևից հանել «Երևանի քաղաքապետ» բառերը, ինչը կապահովի իրավական ակտում առկա ձևակերպումների համապատասխանեցումը և հնարավորություն կտա խուսափել տարընթերցումից:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.
Սույն փոփոխությամբ կապահովվի օրենքի և ենթաօրենսդրական իրավական ակտի ձևակերպումների համապատասխանեցում:
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2016 թվականի օգոստոսի 23-ի N 825-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:
-
Քննարկվել է
25.03.2022 - 09.04.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4010
Տպել