Добавить в избранное

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄԱՎՈՐՈՒՄ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2022 թվականի համար Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու  մասին որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի հիման վրա։     
Աբովյան համայնքի ավագանու կողմից սահմանված համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը նախորդ տարիներին մեծամասամբ մնացել են անփոփոխ: 2022 թվականի համար նույնպես առաջարկվում է համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի  2021 թվականի համար սահմանված մատուցվող ծառայությունների դրույքաչափերը հիմնականում  թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով, սակայն, օրենսդրական փոփոխությունները:  
2022 թվականի համար առաջարկվում է սահմանել համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար հետևյալ վճարները՝        
1. Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 5000 դրամ։ Այս վճարը սահմանվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման։ Վճարի չափն առաջացել է անշարժ գույքը հասցեավորելու համար կատարվող աշխատանքների ինքնարժեքի հաշվարկից (քարտեզագրում, տեղազննություն, հասցեների գրանցամատյանի վարում, տրանսպորտային ծախսեր)։        
2. Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 300 դրամ, յուրաքանչյուր հենասյան մեկ լարանցման համար։  Այս ծառայության համար առաջարկվում է վճար սահմավել, հաշվի առնելով համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորության հենասյուների օգտագործմամբ մալուխային կոմունիկացիաների անցկացման համար տնտեսվարող սուբյեկտների պահանջակը և նպատակ ունենալով խթանել համայնքի տնտեսության մեջ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը:  Գումարը հաշվարկվել է հենասյուների պահպանման, վերանորոգման համար համայնքի կատարած ծախսերի ինքնարժեքից:        
3. Տաքսիների, միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու ծառայության վճար՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար՝ ամսական 3000 դրամ։ Վճարը սահմանվում է ավտոկանգառների պահպանման, վերանորոգման, սպասարկման, մաքրման և աղբահանության աշխատանքների համար համայնքի կողմից կատարվող ծախսերի փոխհատուցման նպատակով։ 
4.  «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից մատուցվող ծառայություններից օգտվող մինչև 18 տարեկան երեխաների համար կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառված է արտոնություն՝ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառման ձևով։ 
Հաշվի առնելով Աբովյան համայնքի չափահաս բնակչության պահանջարկը՝ օգտվելու կազմակերպության  կողմից մատուցվող որոշ ծառայություններից, և կարևորելով համայնքում երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, սպորտային ակտիվ ժամանցի կազմակերպմանը նպաստելու և խթանելու առաջնահերթությունը, առաջարկվում է սահմանել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց հետևյալ վճարները՝

N

Մարզաձևեր

Ծառայության վճարների  չափը
 (դրամ)

1.

Լող `

 

1.1

1 ժամ պարապմունքի համար

1 500
( հազար հինգ հարյուր )

1.2

12 ժամ պարապմունքի համար

15 000
( տասնհինգ  հազար )

2.

Մարմնամարզություն
(12 ժամ պարապմունքի համար)

8 000
( ութ հազար )

3.

Մարզասրահ
(12 ժամ պարապմունքի համար)

6 000
( վեց հազար )

Վճարի չափը սահմանելու համար հաշվարկվել է այդ ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերի ինքնարժեքը։     
5. Աբովյան համայնքում համերգների, թատերական ներկայացումների, սպորտային մրցաշարերի, ցուցահանդեսների, փառատոնների և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային ենթակայության կազմակերպությունների վարչական շենքերի դահլիճներն օգտագործելու համար համայնքապետարան են դիմում տարբեր կազմակերպություններ։ Հաշվի առնելով նման պահանջարկը և համայնքում մշակույթի, արվեստի, սպորտի, ազգային ավանդույթների պահպանման և զարգացման կարևորությունը, առաջարկվում է սահմանել «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վարչական շենքի դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար վճար՝   30 000 դրամ, «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և  «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար վճար՝ 20 000 հազար դրամ, իսկ Գեղաշենի «Մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։
Վճարի չափը սահմանելու համար հաշվարկվել է այդ ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերի ինքնարժեքը (օգտագործված էլեկտրաէներգիա, ջուր, գույքի մաշվածություն, անձնակազմի լրացուցիչ ծանրաբեռնվածություն, սանմաքրում և այլն)։        
6. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան քաղաքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճար՝  յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 15 000 դրամ։     
Այս վճարը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշմամբ սահմանված լիազորությունների շրջանակներում գերեզմանատների պահպանման համար համայնքի կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելու նպատակով (գերեզմանատան աշխատողների վարձատրություն, ճանապարհների պահպանում և վերանորոգում, լուսավորություն, ջրամատակարարում, աղբահանություն): 
7. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի 267 բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման համար առաջարկվում է սահմանել ամսական վճար՝ ելնելով շենքերի հարկերի և բնակարանների թվից, իսկ տեխնիկական զննման վճարների չափը առաջարկվում է սահմանել` ելնելով շենքերի հարկերի թվից։ Ավագանու որոշման նախագծում ներկայացված վճարների չափը առաջացել է վերելակների սպասարկման և տեխնիկական զննման համար համայնքի կատարած ծախսերի ինքնարժեքից (սպասարկող անձնակազմի աշխատավաձ, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ծախս, էլեկտրաէներգիայի, հեռախոսի և տրանսպորտային միջոցի օգտագործման ծախս, արտակարգ իրավիճակների նախարարության փորձաքննության վճարներ, վերելակների նախատեսվող պլանային տեղադրման նյութածախս)։ 
8. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճար՝ հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 դրամ։ 
Քանի որ, ջրի հիմնական մասը օգտագործվում է համայնքի կանաչապատ տարածքները պահպանելու համար, ուստի, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, ոռոգման ջրից համայնքի բնակիչների օգտվելու համար վճարը սահմանվում է, հաշվարկելով ջրի մատակարարման վրա կատարվող մինիմալ ծախսերը:Քանի որ 2021 թվականին ոռոգման ջրի  մատակարարման ժամերը փոխվել է, 12 ժամից դարձել է 16 ժամ, ուստի առաջարկվել է 10 դրամը փոխարինել 20 դրամով։             
9. Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օրարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման ծառայության համար առաջարկվում է սահմանել հետևյալ վճարները՝

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը
(դրամ)

 

1.

Օրինականացված ինքնակամ  կառույցների  օտարման կամ  օգտագործման տրամադրման  համար

65 000      ( վաթսունհինգ 
հազար )

 

2.

Բնակելի կամ  ոչ բնակելի  տարածքների օտարման և օգտագործման  տրամադրման    համար

73 000    ( յոթանասուներեք հազար )

 

Այս վճարների չափը սահմանելիս հաշվի է առնվել ծառայությունից օգտվելու քաղաքացիների պահանջարկը և ծառայության համար կատարվող ծախսերի ինքնարժեքը (տեղազննություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված փաստաթղթերի, սխեմաների ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, հաշվարկների կատարում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի կողմից համայնքի պատվերով կատարած աշխատանքների ծախսեր, անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքների պետական գրանցման համար կատարված  ծախսեր)։    
10. Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար առաջարկվում է սահմանել ավագանու որոշման նախագծով նախատեսված վճարները՝ ելնելով անշարժ գույքի քառակուսի մետրից և գույքի սեփականության սուբյեկտից։ Վճարների չափը սահմանելիս հաշվի է առնվել ծառայությունից օգտվելու քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների պահանջարկը և ծառայության համար կատարվող ծախսերի ինքնարժեքը (տեղանքի ուսումնասիրություն, զննություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, համայնքի քարտեզներում համապատասխան փոփոխությունների կատարում)։

  1. Քանի որ համայնքին միացել են նաև գյուղական բնակավայրեր սահմանվել է նաև համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու վճար՝

 

Հ/Հ

Վճարի տեսակը

Դրույքաչափը
(դրամ)

1.

Տրակտորի համար՝

 

 

1) Խոտի հակի (տուկ) պրեսավորում, հատ

100 ( հարյուր )

 

2) Գութան՝ 1000 մետրի համար

5 000  (հինգ հազար)

 

3) Ֆրեզ՝ 1000 մետրի համար

5 000  (հինգ հազար)

 

4) Սրսկիչ (գարնանային սրսկում առանց նյութերի տրամադրման) ՝ 1000 մետրի համար

1000  ( հազար )

 

4) Սրսկիչ (սանիտարական սրսկում առանց նյութերի տրամադրման) ՝ 1000 մետրի համար

5 000   (հինգ հազար)

2.

Կոմբայնի համար՝

 

 

1) Հացահատիկեղենի հավաք` 1000 մետրի համար

2 000   (երկու հազար)

 

Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվող բարեգործական և սոցիալական ուղղվածությա միջոցառումների, կոմերցիոն բնույթ չկրող մշակութային միջոցառումների կազմակերպմանը խթանելու համար, համայնքի  ավագանու որոշման նախագծով առաջարկվում է իրավունք վերապահվել համայնքի ղեկավարին նախագծի 5-7 կետերում սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:
Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վճար սահմանելով բյուջեն համալրվում է լրացուցիչ եկամուտներով, որը հնարավորություն է տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին բացի պարտադիր լիազորություններից, իրականացնել նաև կամավոր լիազորություններ: 
Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                         է. ԲԱԲԱՅԱՆ

 

  • Обсуждалось

    18.03.2022 - 04.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4150

Принт