Добавить в избранное

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

  ----- ------------------  2022 թվականի N ___ -Ն

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, Աբովյան  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`      
1. Սահմանել Աբովյան համայնքում հասցեների տրամադրման ծառայության վճար՝ 
5 000 (հինգ հազար) դրամ։         
2. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար 1 լարանցման համար: 
3. Սահմանել տաքսիների,  միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների   համար Աբովյան համայնքի ավտոկանգառներից օգտվելու  ծառայության վճար՝ ամսական 3 000 (երեք հազար) դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:      
4. Սահմանել  «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների  վճարները՝  համաձայն հավելված 1-ի։                 
5. «Գագիկ Ծառուկյանի անվան Աբովյանի սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝  1  ժամվա վճարը սահմանել 30 000 (երեսուն հազար) դրամ:           
6. «Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և  «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  դահլիճը և նախասրահը օգտագործման տրամադրելու համար՝ 1 ժամվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։            
7. Գեղաշենի «Մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը օգտագործման տրամադրելու համար՝ 1 օրվա վճարը սահմանել 20 000 (քսան հազար) դրամ։
8. «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան քաղաքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության վճարը  յուրաքանչյուր հուղարկավորության համար սահմանել ՝  15 000 (տասնհինգ հազար) դրամ:
9. Սահմանել «Աբովյանի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից Աբովյան համայնքի  բազմահարկ շենքերի վերելակների սպասարկման և տեխնիկական զննման վճարների չափը` համաձայն հավելվածներ 2-ի և 3-ի:   
10. «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջուր տրամադրելու ծառայության վճարը սահմանել հողամասի 1 քառակուսի մետրի համար՝ սեզոնում 20 (քսան) դրամ:
11. Սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման կամ օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման համար ծառայության վճար՝ համաձայն հավելված 4-ի։        
12. Սահմանել Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության վճար` համաձայն հավելված 5-ի:       
13. Սահմանել համայնքի սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական մեքենաները օգտագործման տրամադրելու վճար՝ համաձայն հավելված 6-ի։
14. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 5-8-րդ կետերով սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:    
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

 

  • Обсуждалось

    18.03.2022 - 04.04.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Котайкская область Муниципалитет Абовяна

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4131

Принт