Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ, ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի № 1035-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 ««Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի 160.1 հոդվածի 1-ին մասի պահանջներից:

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշման Հավելված № 1-ով հաստատված է 36 մասնագիտություն, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն հաստատելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ Հավելված № 1-ում ներկայումս ներառված մասնագիտությունների գծով մագիստրոսի կրթական ծրագրով հատկացված է 2459 վճարովի տեղ: Յուրաքանչյուր մասնագիտության գծով 2020/2021 ուսումնական տարում սովորողների թվաքանակը կազմել է առնվազն 40 (բացառությամբ 17 մասնագիտությունների):

Մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծում ներկայացվել է 54 մասնագիտություն, որոնց մասով 2021/2022 ուսումնական տարվա՝ վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1350 մասնագիտություն: Ցանկում ներառված մասնագիտությունների գծով 2020/2021 ուսումնական տարում սովորողների քանակը փոքր է 40-ից: Փոփոխության ցանկում ներառված են նաև ներկայումս գործող մասնագիտությունների ցանկում ընդգրկված այն 17 մասնագիտությունները, որոնցով սովորողների քանակը չի գերազանցում 40-ը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կարգավորման նպատակն է խթանել սովորողների (ուսանողների) ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը և բուհում տվյալ մասնագիտությունների սովորողների քանակը, ինչպես նաև բարձրացնել մասնագիտությունների գրավչությունը:

Նախագիծը կազմվել է նաև հաշվի առնելով շահագրգիռ գերատեսչություններից ստացված առաջարկությունները, ինչպես նաև ՀՀ պետական,  միջպետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ստացված տեղեկատվությունը՝ ըստ մասնագիտությունների բուհում սովորողների (ուսանողների) քանակի վերաբերյալ:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Նախագծում ներառված են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության  նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված առաջարկները։

5.

Ակնկալվող արդյունքը

 

Սույն նախագծի ընդունմամբ կփոխհատուցվի ներկայացված մասնագիտություններով Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողներիի ուսման վարձը՝  նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի  N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված ռազմավարական նպատակներից:

 

 

 

 

  • Обсуждалось

    04.03.2022 - 20.03.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6258

Принт

Предложения

Սյուզաննա Սերոբյան

20.03.2022

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «տվյալների գիտությունը բիզնեսում» բաժինը ևս անհրաժեշտ է ներառել այս ցանկում: Սա այն բաժիններից է, որտեղ ավարտելուց հետո ուսնողները նորարարություն բերելու մեր տնտեսություն: Տվյալագիտությունը մերօրյա նավթն է հանդիսնում, իսկ բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, անհրաժեշտ է խրախուսել այս մասնագիտությունը ստցողներին: Նշեմ նաև, որ այս ծրագրով սովորած ուսանողները բոլորը աշխատում են ըստ մասնագիտության՝ բուհի ծրագիրը կենսունակ է:

Նելլի Զուրաբյան

20.03.2022

Խնդրում եմ վերանայել եկամտահարկի փոխհատուցմամբ ուսման վարձի վճարման հնարավորությունները ԵՊՀ "Տվյալագիտությունը Բիզնեսում" մագիստրոսական ծրագրի համար, որի շնորհիվ ՀՀ աշխատաշուկայում ունենում ենք մեծ պահանջարկ ունեցող լավ մասնագետներ, իսկ աշխատաշուկայի համար անհրաժեշտ քանակի մասնագետներ պատրաստելու համար պետք է կրթության խրախուսում։

Maria Hovhannisyan

20.03.2022

Ես՝ Մարիա Հովհաննիսյանը, սովորում եմ ԵՊՀ֊ի "Տվյալների գիտությունը բիզնեսում" մագիստրոսական ծրագրում, որը հանրապետությունում առաջին տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է։ Եվ այն միակ տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է, որը լինելով չափազանց մրցունակ, միակն է, որ չունի հնարավորություն օգտվելու եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասնագիտությունների ցանկի մեջ։ Ես ունենալով մասնագիտական աշխատանք , կցանկանայի օգտվել այս հնարավորությունից։ Թեև ՏԳԲ-ն ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում է, սակայն բոլոր շրջանավարտները աշխատանքի են անցնում ՏՏ ոլորտի առաջադեմ կազմակերպություններում։ Խնդրում եմ վերանայել այս ՏԳԲ֊ի ներառումը այս ցանկի մեջ։ Շնորհակալություն։

Узнать больше