Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------------------  --- 2022 թվականի N ------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ՝

1) Հավելվածներ N 1-ը և N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

Դասիչը (ծածկագիրը)

Մասնագիտությունը

Որակավորումը

01 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011201.00.7

Նախադպրոցական մանկավարժություն

Մանկավարժության մագիստրոս

021 ԱՐՎԵՍՏ

021101.00.7

Տեսալսողական արվեստ

Արվեստի մագիստրոս

021103.00.7

Կինոարվեստ

Արվեստի մագիստրոս

021401.00.7

Կիրառական արվեստ

Արվեստի մագիստրոս

021501.00.7

Երաժշտական արվեստ

Արվեստի մագիստրոս

021503.00.7

Թատերական արվեստ

Արվեստի մագիստրոս

021504.00.7

Պարարվեստի ռեժիսուրա

Արվեստի մագիստրոս

02 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ

022 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

022102.00.7

Աստվածաբանություն

Աստվածաբանության մագիստրոս

022201.00.7

Պատմություն

Պատմության մագիստրոս

022202.00.7

Հնագիտություն

Պատմության մագիստրոս

022301.00.7

Փիլիսոփայություն

Փիլիսոփայության մագիստրոս

022802.00.7

Կովկասագիտություն

Կովկասագիտության մագիստրոս

022803.00.7

Հայագիտություն

Հայագիտության մագիստրոս

03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031401.00.7

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիայի մագիստրոս

031501.00.7

Մշակութաբանություն

Մշակութաբանության մագիստրոս

031802.00.7

Ագրոէկոնոմիկա

Տնտեսագիտության մագիստրոս

032 ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

032201.00.7

Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ

Տեղեկատվական գիտությունների մագիստրոս

04 ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

041 ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

041801.00.7

Ագրոբիզնես

Տնտեսագիտության մագիստրոս

041802.00.7

Բիզնես վարչարարություն

 Բիզնես վարչարարության մագիստրոս

05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

051 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

051201.00.7

Կենսաքիմիա

Կենսաբանության մագիստրոս

051202.00.7

Կենսաֆիզիկա

Կենսաբանության մագիստրոս

052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

052101.00.7

Շրջակա միջավայրի գիտություններ

Շրջակա միջավայրի մագիստրոս

052201.00.7

Բնապահպանություն և բնօգտագործում

Շրջակա միջավայրի մագիստրոս

053 ՔԻՄԻԱ

053101.00.7

Քիմիա

Քիմիայի մագիստրոս

054 ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

054101.00.7

Երկրաբանություն

Երկրաբանության մագիստրոս

054301.00.7

Գեոմատիկա

Երկրի մասին գիտությունների մագիստրոս

055 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

055101.00.7

Ֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

055102.00.7

Ռադիոֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

056 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

056101.00.7

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի մագիստրոս

056801.00.7

Մեխանիկա

Մեխանիկայի մագիստրոս

056802.00.7

Ֆինանսական մաթեմատիկա

Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս

06 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061901.00.7

Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական անվտանգության մագիստրոս

07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

071 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

071101.00.7

Քիմիական տեխնոլոգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071201.00.7

Շրջակա միջավայրի պահպանություն

Ճարտարագիտության մագիստրոս

071302.00.7

Էլեկտրատեխնիկա

Ճարտարագիտության մագիստրոս

071402.00.7

Ավտոմատացում

Ճարտարագիտության մագիստրոս

071403.00.7

Ռադիոտեխնիկա և կապ

Ճարտարագիտության մագիստրոս

071501.00.7

Մետալուրգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071502.00.7

Մեքենաշինություն և նյութերի մշակում

Ճարտարագիտության մագիստրոս

071503.00.7

Մեքենագիտություն

 

Ճարտարագիտության մագիստրոս

071505.00.7

Տրանսպորտային մեքենաշինություն

Ճարտարագիտության մագիստրոս

071506.00.7

Սարքաշինություն և չափագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

071601.00.7

Տրանսպորտային համակարգեր

Ճարտարագիտության մագիստրոս

071602.00.7

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

Ճարտարագիտության մագիստրոս

071603.00.7

Ավիացիոն և հրթիռային տեխնիկա

Ճարտարագիտության մագիստրոս

071801.00.7

Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071802.00.7

Արդյունաբերական ճարտարագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

071804.00.7

Ագրարային ճարտարագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

072 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

072301.00.7

Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի մագիստրոս

072401.00.7

Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում

Ճարտարագիտության մագիստրոս

073 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

073102.00.7

Քաղաքային տնտեսություն

Ճարտարագիտության մագիստրոս

08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

081 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

081101.00.7

Ագրոնոմիա

Գյուղատնտեսության մագիստրոս

081102.00.7

Անասնաբուծություն

Գյուղատնտեսության մագիստրոս

082 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

082101.00.7

Անտառային տնտեսություն

Անտառային տնտեսության մագիստրոս

084 ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

084101.00.7

Անասնաբուժություն

Անասնաբուժության մագիստրոս

10 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ)

101 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

101401.00.7

Սպորտ

Սպորտի մագիստրոս

103 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

103201.00.7

Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում

Անվտանգության ծառայության մագիստրոս

 

 

 

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

Մասնագիտությունը

Որակավորումը

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա (Անեսթեզիոլոգիա և ռեանիմատալոգիա)

Բժիշկ-մասնագետ

Ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ընտանեկան բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Ինֆեկցիոն հիվանդություններ

Բժիշկ-մասնագետ

Համաճարակաբանություն

Բժիշկ-մասնագետ

Հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա (մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատալոգիա)

Բժիշկ-մասնագետ

Մանկական վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Նեոնատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ներքին հիվանդություններ (Թերապիա, Ներքին բժշկություն)

Բժիշկ-մասնագետ

Նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

Շտապ և անհետաձգելի բժշկություն (Շտապ բուժօգնություն)

Բժիշկ-մասնագետ

Մանկական նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

 

2) Հավելված N 2-ի՝

ա. «Ե.00.00 Տեխնիկական գիտություններ» բաժինը լրացնել նոր մասնագիտությամբ.

Ե.18.01

Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա

Գյուղատնտեսական, տեխնիկական

 

բ) «Զ.00.00 Գյուղատնտեսական գիտություններ» բաժինը ավելացնել հետևյալ մասնագիտությունը.

Զ.01.02

Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն

Գյուղատնտեսական, կենսաբանական

 

գ) «ԺԴ․00․00 Բժշկական գիտություններ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ․

ԺԴ․00․00

Բժշկական գիտություններ

 

ԺԴ․00․03

Ներքին հիվանդություններ (Թերապիա, Ներքին բժշկություն)

Բժշկական

ԺԴ․00․04

Սրտաբանություն (Կարդիոլոգիա)

Բժշկական

 

Առողջապահության կառավարում և կազմակերպում

Բժշկական, կենսաբանական

ԺԴ․00․06

Մանկաբուժություն

Բժշկական

ԺԴ․00․07

Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն

Բժշկական

ԺԴ․00․08

Ուռուցքաբանություն

Բժշկական

 

Ինֆեկցիոն Հիվանդություններ

Բժշկական

ԺԴ․00․16

Համաճարակաբանություն

Բժշկական, կենսաբանական

 

Ակնաբանություն

Բժշկական

ԺԴ․00․20

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա (Անեսթեզիոլոգիա և ռեանիմատալոգիա)

Բժշկական

 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022/2023 ուսումնական տարում և դրանից հետո բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների (սովորողների) վրա։

 

  • Обсуждалось

    04.03.2022 - 20.03.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6256

Принт

Предложения

Սյուզաննա Սերոբյան

20.03.2022

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «տվյալների գիտությունը բիզնեսում» բաժինը ևս անհրաժեշտ է ներառել այս ցանկում: Սա այն բաժիններից է, որտեղ ավարտելուց հետո ուսնողները նորարարություն բերելու մեր տնտեսություն: Տվյալագիտությունը մերօրյա նավթն է հանդիսնում, իսկ բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, անհրաժեշտ է խրախուսել այս մասնագիտությունը ստցողներին: Նշեմ նաև, որ այս ծրագրով սովորած ուսանողները բոլորը աշխատում են ըստ մասնագիտության՝ բուհի ծրագիրը կենսունակ է:

Նելլի Զուրաբյան

20.03.2022

Խնդրում եմ վերանայել եկամտահարկի փոխհատուցմամբ ուսման վարձի վճարման հնարավորությունները ԵՊՀ "Տվյալագիտությունը Բիզնեսում" մագիստրոսական ծրագրի համար, որի շնորհիվ ՀՀ աշխատաշուկայում ունենում ենք մեծ պահանջարկ ունեցող լավ մասնագետներ, իսկ աշխատաշուկայի համար անհրաժեշտ քանակի մասնագետներ պատրաստելու համար պետք է կրթության խրախուսում։

Maria Hovhannisyan

20.03.2022

Ես՝ Մարիա Հովհաննիսյանը, սովորում եմ ԵՊՀ֊ի "Տվյալների գիտությունը բիզնեսում" մագիստրոսական ծրագրում, որը հանրապետությունում առաջին տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է։ Եվ այն միակ տվյալագիտության մագիստրոսական ծրագիրն է, որը լինելով չափազանց մրցունակ, միակն է, որ չունի հնարավորություն օգտվելու եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման մասնագիտությունների ցանկի մեջ։ Ես ունենալով մասնագիտական աշխատանք , կցանկանայի օգտվել այս հնարավորությունից։ Թեև ՏԳԲ-ն ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում է, սակայն բոլոր շրջանավարտները աշխատանքի են անցնում ՏՏ ոլորտի առաջադեմ կազմակերպություններում։ Խնդրում եմ վերանայել այս ՏԳԲ֊ի ներառումը այս ցանկի մեջ։ Շնորհակալություն։

Узнать больше