ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու¬թյունը
«Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1190-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների» ցանկի 3-րդ կետով նախատեսված պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գաղտնի քննչական գործողություններ են ներքին դիտումը, արտաքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը, ֆինանսական գործարքների վերահսկումը և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը: Նույն օրենսգրքի 242-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1190-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քրեական դատա¬վա¬րու-թյան օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջո¬ցառումների» ցանկի 3-րդ կետի համաձայն` «Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստա-տելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ՀՀ ազգային անվտանգության ծառա-յության կողմից վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար սահմանված է ժամկետ` մինչև 2022 թվականի մարտի 1-ը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, որում ընդգրկված են այն հատուկ տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են ներքին դիտում, արտաքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում և կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում գաղտնի քննչական գործողություններն իրականացնելու համար:
Որոշման ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխու-թյուններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ-մա¬¬վա¬րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմա¬վա¬րական փաստաթղթերից:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Обсуждалось
04.03.2022 - 19.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Уголовный процесс
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 5174
Принт