«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
«____ » __________________ 2022 թ. N___________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________
Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի < Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի.
1) Նախաբանի <Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և1 հոդվածի առաջին մասի <գ> պարբերությունը, <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետը և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը.> բառերը փոխարինել <Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով> բառերով,
2) II գլխի 2-րդ մասի 4-րդ կետի <ինժեներական հետազննման նյութերը> բառերից հետո լրացնել <,սողանքային երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանությունն ապահովող միջոցառումների ընդհանուր նկարագիրը>,
3) IV գլխի N2 Աղյուսակի <Շինարարության կազմակերպման նախագիծ> բաժնի <Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ> բառերը փոխարինել <Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ> բառերով,
4) IV գլխի N3 Աղյուսակի <Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ> բառերը փոխարինել <Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ> բառերով,
5) IV գլխի 5-րդ կետի 8-րդ ենթակետի 1-ին պարբերության <շրջակա միջավայրի> բառերը փոխարինել <շրջակա միջավայրի (այդ թվում սողանքային երևույթների)> բառերով, <Տեքստային նյութեր> պարբերության <ազդեցության նվազեցմանը,> բառերը փոխարինել <ազդեցության նվազեցմանը և սողանքների առաջացման կանխարգելմանը)> բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
-
Обсуждалось
02.03.2022 - 17.03.2022
-
Тип
Приказ решение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 3536
Принт