Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 ՆԱԽԱԳԱՀ

ՀՐԱՄԱՆ

 

«____ » __________________  2022 թ.                                  N___________-Ն

         

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

­­­_________________________________________________________________________

Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի  5-րդ և 5.1-րդ կետերով

 

                                        ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի < Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի.

1) Նախաբանի <Հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և1 հոդվածի առաջին մասի <գ> պարբերությունը, <Իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետը և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը.> բառերը փոխարինել <Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով> բառերով,

2) II գլխի 2-րդ մասի 4-րդ կետի <ինժեներական հետազննման նյութերը> բառերից հետո լրացնել <,սողանքային երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանությունն ապահովող միջոցառումների ընդհանուր նկարագիրը>,

3) IV գլխի N2 Աղյուսակի <Շինարարության կազմակերպման նախագիծ> բաժնի <Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ> բառերը փոխարինել  <Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ> բառերով,

4) IV գլխի N3 Աղյուսակի <Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներ> բառերը փոխարինել <Շրջակա միջավայրի պահպանմանն (այդ թվում սողանքների առաջացման կանխարգելմանն) ուղղված միջոցառումներ> բառերով,

5) IV գլխի 5-րդ կետի 8-րդ ենթակետի 1-ին պարբերության <շրջակա միջավայրի> բառերը փոխարինել <շրջակա միջավայրի (այդ թվում սողանքային երևույթների)> բառերով, <Տեքստային նյութեր> պարբերության <ազդեցության նվազեցմանը,> բառերը փոխարինել <ազդեցության նվազեցմանը և սողանքների առաջացման կանխարգելմանը)> բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

                                  

 

 

                                                                                                                                     Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

  • Քննարկվել է

    02.03.2022 - 17.03.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3539

Տպել