Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ  2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

   Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշմամբ հաստատված Հավեված 1-ի ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների 7.2-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կարևորելով ՀՀ բնակավայրերի տարածքների, շենքերի և շինությունների, տարբեր նշանակության կառուցվածքների,  հաղորդակցուղիների համակարգերի անվտանգ և անխափան շահագործումը, սողանքային երևույթների ազդեցությունից բնակչության վաղօրոք <ապահովագրումը>, ինչպես նաև սողանքային տեղամասերի վաղօրոք հայտնաբերումը (օրինակ՝ հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող  նախագծման և կառուցապատման  ենթակա  տարածքի ինժեներաերկրաբանական հետազննության ընթացքում), ՀՀ տարածքի մեծ մասի սեյսմիկ բարձր գոտում գտնվելու հանգամանքը, շենքերի և շինությունների երկրաշարժադիացկունության  (սեյսմակայունության), շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերի հիմնավորվածության, քաղաքաշինական ծրագրերի արդյունավետ իրագործման կանխատեսելիության ապահովումը՝  ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ՀՀ  ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանում լրացումների և փոփոխությունների գործընթաց:

Նախագծով ներկայացված լրացումները հիմնականում վերաբերում են ՝ շինարարական օբյեկտների նախագծային փաթեթներում սողանքային երևույթներից տարածքների ինժեներական պաշտպանությունն ապահովող միջոցառումների ընդհանուր նկարագրի ներառմանը, Շինարարության կազմակերպման նախագծի շրջանակներում նախատեսվող շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ նաև սողանքների առաջացման կանխարգելման միջոցառումների նախատեսմանը:

Միաժամանակ հարկ է նշել, որ <Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի  նախագծի ընդունմամբ՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում որոշակի փոփոխություններ չեն առաջանում:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

Կետ 2.7՝ <շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը>

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Ն որոշում

Կետ 7.2՝ <Առավել վտանգավոր սողանքային տեղամասերում հետազննությունների և կանխարգելիչ միջոցառումների մասով առաջարկությունների • Առաջարկությունների ամփոփված փաթեթ, լրամշակված գերատեսչական իրավական ակտ • Քաղաքաշինական օբյեկտների Արտակարգ իրավիճակների նախարարություն Տարածքային կառավարման և 2022թ 3-րդ եռամսյակ 2022թ 4-րդ եռամսյակՖինանսավորում չի պահանջվում 551 ներկայացում, «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի մշակում (քաղաքաշինական օբյեկտների նախագծման նորմատիվ լրացուցիչ պահանջների մշակում՝ հրամանի համալրում հակասողանքային, կանխարգելիչ միջոցառումների դրույթներով, նորամշակ պահանջների մասով իրազեկման ապահովում>

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

Հավելված 1, Կետ 51՝ <Վտանգավոր արտածին երկրաբանական երևույթներից, իրենց տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք հանդիսանում են անընդհատ զարգացող ու իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր։>:

Կետ 52՝ <Սողանքային երևույթները մեծ վնաս են հասցրել և շարունակում են հասցնել սողանքային տարածքների բնակֆոնդին, ենթակառուցվածքներին, կենսաապահովման օբյեկտներին, արտադրական կարողություններին, տարածքների բնապահպանական իրավիճակին՝ սպառնալով բնակիչների կյանքին ու առողջությանը, հանրապետության, ինչպես նաև հարևան երկրների հետ հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը։ Դրանք պատճառ են դառնում մի շարք սոցիալական հիմնահարցերի առաջացմանը և խոչընդոտում են համայնքներում տնտեսության զարգացմանն ու բնակչության աճին։>:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

       Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից

 

4. Ակնկալվող արդյունքը

Պետական և համայնքային միջոցներով իրականացվող  քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների, սողանքային երևույթների ազդեցության կանխարգելման ապահովում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ  2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի  նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.

2. Հասարակության մասնակցությունը

<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանում լրացում և փոփոխություններ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի  նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

  • Քննարկվել է

    02.03.2022 - 17.03.2022

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3541

Տպել