Добавить в избранное

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացումը սերտորեն կապված է ապրելակերպի առանձնահատկությունների հետ:

Առավել տարածված չորս ՈՎՀ-ը՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացությունները (ՉՆ), շաքարային դիաբետը (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕՀ), ինչպես նաև դրանց զարգացման վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնները (ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը, այդ թվում աղի չարաշահումը, ֆիզիկական թերակտիվությունը և այն) հանրային առողջության համար մարտահրավերներ են: ՈՎՀ-ով պայմանավորված բեռը բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում է շուրջ 93%: Առավել տարածված 4 ՈՎՀ-ից մահացության բեռը կազմում է շուրջ 80%:

Ոչ վարակիչ հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառ: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սիրտանոթային համակարգի հիվանդություններից:

Համաձայն միջազգային տվյալների` բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13%-ով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը:

Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

2018թ.-ին Հայաստանում միջազգային և տեղային փորձագետների կողմից ՈՎՀ-ից առաջացած տնտեսական բեռի գնահատումը ցույց է տվել աղի վնասակար ազդեցությունը և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետությունը` բնակչության առողջության պահպանման տեսակետից: Հատկանշական է, որ աղի սպառման քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները կնպաստեն 15 տարվա կտրվածքով կանխել ուղեղանոթային հիվանդությունների և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքերի առաջացումը համապատասխանաբար` 12401 և 11112 դեպքերով, իսկ կանխված մահերը` 13690 դեպքով:

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների` բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Ռազմավարական միջոցառումներից են, օրինակ` հարկային քաղաքականությունը և մասնավոր հատվածի ներգրավվածությունը աղի ցածր պարունակություն ունեցող մթերքների մատչելիության բարձրացման միջոցով, սպառողների իրազեկում և աղի նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծում: Տեղական պրակտիկ միջոցառումներից են սննդի ոլորտում աշխատողների վերապատրաստման ծրագրերում աղի նվազեցմանն ուղղված ծրագրերի ներառում, հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացում, ապրանքների մակնշման մեջ նատրիումի բարձր պարունակության մասին տեղեկատվության ներառում և այլն:

Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերոգրյալով և ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 827-Լ որոշման հավելվածի աղյուսակի 1.5-րդ կետի կատարման պահանջով:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար` կրճատելով ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկի` աղի չարաշահման տարածվածությունը:

Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխանաբար լրացումներ կատարել` հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման, աղամանի առկայության համար պատասխանատվություն սահմանելով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերից մեկի` աղի չարաշահման ենթարկվող անձանց թվաքանակի նվազեցում:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 827-Լ որոշման հետ:

  • Обсуждалось

    02.03.2022 - 17.03.2022

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8100

Принт

Предложения

Ռաֆիկ Ավագյան

06.03.2022

Բացի ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմի, գոյություն ունի նաև մարդու համի զգայարան։ Աղը իր կենսաբանական անհրաժեշտությունից բացի նաեւ ունի երկրորդ ու շատ կարևոր առաքելություն՝ սնունդը դարձնել քիմքին հաճելի։ Այնպես որ չափը որոշում է յուրաքանչյուր անհատ, ու դա է ճիշտը։ Հ.Գ. Իսկ ըստ ԱՀԿ-ի ինչքա՞ն է կազմում վիտամինների և միկրոէլեմենտների օրական չափաբաժինը մարդու համար։ Սրա ուղղությամբ ի՞նչ է պետք անել։

Լուսինե Զալինյան

05.03.2022

Փոփոխությունն անիմաստ է

Մամիկոն Հովսեփյան

04.03.2022

Առաջարկում եմ նախագծում նաև ավելացնել կառավարության հյուրերին դիմավորելու արարողակարգի հարցը, ըստ որի՝ հյուրերին աղ ու հացով դիմավուրելու դեպքում տուգանքի չափը եռապատկել։

Узнать больше