Добавить в избранное

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին համարժեք), մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը:

Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը` առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման հետ համատեղ, կբերի աղի օգտագործումը չարաշահող անձանց քանակի նվազեցմանը և, որպես արդյունք, կբերի ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցմանը

  • Обсуждалось

    02.03.2022 - 17.03.2022

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8068

Принт

Предложения

Ռաֆիկ Ավագյան

06.03.2022

Բացի ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմի, գոյություն ունի նաև մարդու համի զգայարան։ Աղը իր կենսաբանական անհրաժեշտությունից բացի նաեւ ունի երկրորդ ու շատ կարևոր առաքելություն՝ սնունդը դարձնել քիմքին հաճելի։ Այնպես որ չափը որոշում է յուրաքանչյուր անհատ, ու դա է ճիշտը։ Հ.Գ. Իսկ ըստ ԱՀԿ-ի ինչքա՞ն է կազմում վիտամինների և միկրոէլեմենտների օրական չափաբաժինը մարդու համար։ Սրա ուղղությամբ ի՞նչ է պետք անել։

Լուսինե Զալինյան

05.03.2022

Փոփոխությունն անիմաստ է

Մամիկոն Հովսեփյան

04.03.2022

Առաջարկում եմ նախագծում նաև ավելացնել կառավարության հյուրերին դիմավորելու արարողակարգի հարցը, ըստ որի՝ հյուրերին աղ ու հացով դիմավուրելու դեպքում տուգանքի չափը եռապատկել։

Узнать больше