ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման /այսուհետ նաև՝ Որոշում/ 1-ին հավելվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկը: ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 564-Ա որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է ամրացվել պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 790,8 քառ. մետր մակերեսով տարածքը, որտեղ այժմ տեղակայված է նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմը: Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, այդ թվում Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեության գրեթե ողջ մասն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության /գրություններ, զեկուցագրեր, պայմանագրեր և այլ փաստաթղթեր/ հետ, մինչդեռ ներկայումս նշված տարածքի պահպանությունն ու անվտանգությունը չի ապահովվում Ոստիկանության կողմից:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բոլոր վարչական շենքերը, այդ թվում Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում /3-րդ հարկ/ տեղակայված Նախարարության վարչական մասը ևս հստակ ներառվի Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանությունն ու անվտանգությունը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ` Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
-
Обсуждалось
24.02.2022 - 11.03.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 4305
Принт