Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման /այսուհետ նաև՝ Որոշում/ 1-ին հավելվածով  սահմանված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկը:  ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 564-Ա որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է ամրացվել  պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 790,8 քառ. մետր մակերեսով տարածքը, որտեղ այժմ տեղակայված է նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի անձնակազմը: Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, այդ թվում Ռազմարդյունաբերության կոմիտեի գործունեության գրեթե ողջ մասն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության /գրություններ, զեկուցագրեր, պայմանագրեր և այլ փաստաթղթեր/ հետ, մինչդեռ ներկայումս նշված տարածքի պահպանությունն ու անվտանգությունը չի ապահովվում Ոստիկանության կողմից:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բոլոր վարչական շենքերը, այդ թվում Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում /3-րդ հարկ/ տեղակայված Նախարարության վարչական մասը ևս հստակ ներառվի Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանությունն ու անվտանգությունը: 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ` Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

  • Քննարկվել է

    24.02.2022 - 11.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4309

Տպել