Добавить в избранное

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

25%75%

Հիմնավորում

 

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը մշակվել է ի կա­տա­­­­րումն Հա­յաս­տա­­­նի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 35-Ա որոշման: Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ըն­դուն­ված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված պահանջների ապա­­­­հովելն է:

Գործող օրենսդրությամբ չկան սահմանված դեպքեր, երբ հարկ վճարողը կարող է հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնել թղթային կրիչով: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ անհնար է հարկային հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Նշված դեպքերի կարգավորման նպատակով Օրենսգրքով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով: Վերը նշվածից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել դեպքերը, երբ հարկ վճարողները հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացնել նաև թղթային եղանակով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նա­­­խա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կող­մից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է սահ­մանել Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը:

  • Обсуждалось

    01.09.2017 - 18.09.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10872

Принт

Предложения

Samvel Danielyan

14.09.2017

Առաջարկում եմ որոշման մեջ ներառել, որ Հարկ վճարողները կարող են հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային փոստով, այն հասցեից, որով ստանում է ՊԵԿ-ի ծանուցումները: Ընդ որում հաշվարկները պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

04.09.2017

ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 594-Ն որոշմամբ նույնպես նախատեսված են կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում փաստաթղթերի դուրսգրման կարգ: Չնայած գործող կարգավորումների գոյության առնվազն մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ հարկային մարմնի հարկային հաշվետվությունների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգերը խափանվել են, սակայն հարկային մարմնի կողմից չի ծանուցվել և ռիսկի տակ է դրվել ինչպես հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, այնպես էլ ամենօրյա մատակարարումներ իրականացնող հարկ վճարողների գործունեությունը: Հետևաբար, կարևոր է ոչ թե կարգավորումներ նախատեսելը, այլ պահպանել օրենսդրությամբ սահմանված դրույթների պատշաճ կիրառումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից հավաստիացումների, խոստումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հակառակ դեպքում, ցանկացած կարգավորում կարող է որակվել ինքնանպատակ գործողության: Հեղինակներին կից ներկայացվում է կազմակերպության կողմից նախկինում ներկայացված գրությունը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

04.09.2017

Կարգի 3-րդ մասով նախատեսված է, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Հարկ ենք համարում նշել, որ ստուգումը սկսելուց հետո հարկ վճարողը սահմանափակված է ներկայացնել ճշտված հաշվարկներ: Հնարավոր են դեպքեր, երբ հարկ վճարողը ցանկանում է ներկայացնել եկամտային հարկի ճշտված հաշվարկ՝ ստուգումը սկսելուց առաջ, սակայն ծրագրային խափանումը մի քանի օր տևելու դեպքում, որի ընթացքում հնարավոր է, որ ստուգումը սկսվի, այդ դեպքում, սահմանափակվում է էլեկտրոնային եղանակով ճշտված հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար, թղթային եղանակով եկամտային հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը չպետք է բացառել:

Узнать больше