Добавить в избранное

«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

………….............................. 2017 թվականի N ……….. – Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Սահմանել՝ հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017թվականի

______________-ի ______-ի N _____-Ն որոշման

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Հարկային հաշվարկները, բացառությամբ եկամտային հարկի հաշվարկի, հարկային մարմին թղթային եղանակով կարող են ներկայացվել հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում:
  3. Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով:
  4. Հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման փաստը թղթային եղանակով հարկային հաշվարկներն ընդունող աշխատակցի կողմից ստուգվում է  հարկային մարմնի պաշտոնական կայքում (taxservice.am) հրապարակված տեղեկատվության հիման վրա, որտեղ նշվում է խափանման ժամկետի սկիզբը և ավարտը:
  5. Հարկ վճարողները թղթային եղանակով հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնում են փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով կամ առձեռն:
  6. Հարկային մարմին թղթային եղանակով ներկայացված հարկային հաշվարկները կազմվում են հարկային մարմնի սահմանված ձևերին և լրացման կարգին համապատասխան:
  • Обсуждалось

    01.09.2017 - 18.09.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10560

Принт

Предложения

Samvel Danielyan

14.09.2017

Առաջարկում եմ որոշման մեջ ներառել, որ Հարկ վճարողները կարող են հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային փոստով, այն հասցեից, որով ստանում է ՊԵԿ-ի ծանուցումները: Ընդ որում հաշվարկները պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

04.09.2017

ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 594-Ն որոշմամբ նույնպես նախատեսված են կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում փաստաթղթերի դուրսգրման կարգ: Չնայած գործող կարգավորումների գոյության առնվազն մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ հարկային մարմնի հարկային հաշվետվությունների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգերը խափանվել են, սակայն հարկային մարմնի կողմից չի ծանուցվել և ռիսկի տակ է դրվել ինչպես հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, այնպես էլ ամենօրյա մատակարարումներ իրականացնող հարկ վճարողների գործունեությունը: Հետևաբար, կարևոր է ոչ թե կարգավորումներ նախատեսելը, այլ պահպանել օրենսդրությամբ սահմանված դրույթների պատշաճ կիրառումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից հավաստիացումների, խոստումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հակառակ դեպքում, ցանկացած կարգավորում կարող է որակվել ինքնանպատակ գործողության: Հեղինակներին կից ներկայացվում է կազմակերպության կողմից նախկինում ներկայացված գրությունը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

04.09.2017

Կարգի 3-րդ մասով նախատեսված է, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Հարկ ենք համարում նշել, որ ստուգումը սկսելուց հետո հարկ վճարողը սահմանափակված է ներկայացնել ճշտված հաշվարկներ: Հնարավոր են դեպքեր, երբ հարկ վճարողը ցանկանում է ներկայացնել եկամտային հարկի ճշտված հաշվարկ՝ ստուգումը սկսելուց առաջ, սակայն ծրագրային խափանումը մի քանի օր տևելու դեպքում, որի ընթացքում հնարավոր է, որ ստուգումը սկսվի, այդ դեպքում, սահմանափակվում է էլեկտրոնային եղանակով ճշտված հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար, թղթային եղանակով եկամտային հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը չպետք է բացառել:

Узнать больше