Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--------------------  --- 2022 թվականի N ------Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1316-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետում  «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

բ․3-րդ կետում  «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

գ. 4-րդ կետում  «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

դ. 9-րդ կետում  «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովի» բառերով.

ե. 12-րդ կետում  «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամությություն ձեռք բերած» բառերով.

զ.  19-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «19. Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում).

       2)  Որոշման N 5 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 9-րդ ենթակետում  «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

բ․2-րդ կետի 10-րդ ենթակետում  «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

       3)  Որոշման N 7 հավելվածի՝

ա. 4-րդ կետի 6-րդ ենթակետում  «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովները» բառերով.

բ․5-րդ կետի 1-ին ենթակետի «ե» կետում  «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների համար» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովների համար՝ ՖԳՀ» բառերով.

գ․Ձև N 1-ի 5-րդ կետի 4-րդ կետում  «բժշկասոցիալական» բառը փոխարինել «ֆունկցիոնալության գանահատում» բառերով.

       4)  Որոշման N 8 հավելվածի՝

ա. 2-րդ կետում  «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

5)  Որոշման N 10 հավելվածի՝

ա. 2-րդ կետում  «1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

բ․3-րդ կետում  «2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

գ. 4-րդ կետում  «3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

դ. 15-րդ կետում  «Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալությունը գանահատող հանձնաժողովի» բառերով.

ե. 18-րդ կետում  «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
  • Обсуждалось

    15.02.2022 - 03.03.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3603

Принт