В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ, որով փոփոխվում են ինչպես նյութական իրավունքի նորմերը, դատավարական հասկացությունները, այնպես էլ ընթացակարգերը:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով ամրագրված են այն հիմքերը, որով քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, որոնք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու պայման կարող են հանդիսանալ։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում սահմանված նոր հասկացություններով և կարգավորումներով պայմանավորված՝ նախագծով պետք է փոփոխվեն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի դրույթներին։ Մասնավորապես, քրեական գործ եզրույթը փոխարինվում է քրեական վարույթ հասկացությամբ, ինչպես նաև հստակեցվում են քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարացնելու, քրեական վարույթը կարճելու դեպքերում անձանց ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում հաշվառման վերցնելու հիմքերը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում որոշման մեջ առկա կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ամրագրված իրավակարգավորումներին:
-
Обсуждалось
12.02.2022 - 27.02.2022
-
Тип
Pешение
-
Область
Уголовный процесс
-
Министерство
Полиция
Просмотры 3817
Принт