Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«___» __________ 2022 թվականի N ___-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
  • Որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2․1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող որոշակի ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար։»։

  • Հավելվածի 5-րդ կետում «ներկայացվել» բառից հետո լրացնել «կամ ներկայացվելու» բառերը․
  • Հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում «տրամադրում» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար» բառերը․
  • Հավելվածի Ձև N1-ը և Ձև N2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի _______________ N ___ -Ն որոշման

 

Ձև N 1

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

______________________________

Մաքսատուն-վարչության անվանումը

 

ԴԻՄՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.

__________________________________________________________________________________

Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորություն` _________________________________ դրամի չափով, ______________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________:

Ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը խնդրում եմ տրամադրել ____________________________________ ժամանակահատվածում նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման համար (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար)

 

 

ԴԻՄՈՂ`        ___________________________                               ______________________

                       (դիմումատուի անվանումը)                                          (ստորագրություն)

 

«____» _____________ 20___ թ.             

  • Обсуждалось

    08.02.2022 - 23.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3454

Принт