Добавить в избранное

В стадии разработки

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի  N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Վերջին տարիներին կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում Հայաստանի Հանրապետությունում որակապես նոր՝ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված՝ ԱՀԿ ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքներին համապատասխան հաշմանդամության գնահատման համակարգ ներդնելու ուղղությամբ: Հաշմանդամության գնահատման գործող կարգը չի համապատասխանում ժամանակակից զարգացումներին, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, առկա են մի շարք այլ խնդիրներ: Հաշմանդամության սահմանման կարգի հետ կապված առկա խնդիրները հիմնականում հանգում են հետևյալին.

1.         Հաշմանդամությունը սահմանվում է ՄՍԾ բժշկասոցիալական փորձաքննության բաժինների (այսուհետ՝ ԲՍՓ բաժին) կողմից։ Վերջիններիս կազմերը և նրանց կողմից սպասարկվող տարածքները նախապես սահմանված են, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում՝ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։

2.        Նշված հանձնաժողովների կազմում միայն բժիշկներ են, հիմնականում թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, մանկաբույժ։ Բոլոր դեպքերի և բոլոր տարիքային խմբերի համար միևնույն բժշկական կազմով հանձնաժողովը չի կարող բազմակողմանի գնահատել անձի ֆունկցիոնալությունը և սահմանել այն ծառայությունների կարիքը, որոնք կապահովեն նրա հիմնական իրավունքների իրացումը և սոցիալական ներառումը:

3.        Անձի հաշմանդամության սահմանման հիմքում ընկած են առավելապես  բժշկական չափորոշիչները, անձին հաշմանդամ ճանաչելիս հիմնականում հաշվի է առնվում նրա ախտորոշումը: Չնայած գնահատվում է նաև անձի կենսագործունեությունը, սակայն գնահատման չափանիշները խիստ մակերեսային են և հստակ նկարագրված չեն, ինչը նույնպես հայեցողական որոշումներ կայացնելու տեղիք է տալիս: Հաշմանդամության սահմանման չափորոշիչները պարունակում են դրույթներ, որոնք հիմք են հանդիսանում սուբյեկտիվ մոտեցումների և կոռուպցիոն ռիսկերի շարժառիթների համար:

4.        Բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշման­դամության առաջին, երկրորդ, երրորդ խումբ և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ծանրու­թյունը չի տարբերակվում և հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար սահմանվում են նույն ծառայությունները:

5.         Չնայած գործում է հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ»  տեղեկատվական համակարգը, սակայն այն հնարավարություն չի տալիս  ողջ գործընթացն իրականացնել դրա միջոցով։ Հետևաբար, հաշմանդամության սահմանման գործընթացն ավտոմատացված չէ, որի պարագայում մեծ է ոչ իրավաչափ և սուբյեկտիվ որոշումների կայացման ռիսկը։ Ելնելով այս հանգամանքից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ներդնել նոր տեղեկատվական համակարգ, որտեղ կարտացոլվի գնահատման ամբողջ գործընթացը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է՝

ա. ԲՍՓ բաժինների փոխարեն անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատումը վերապահել գնահատող հանձնաժողովներին, որոնք կգործեն միասնական սոցիալական ծառայության և նրա տարածքային կենտրոնների համակարգում: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով նշված հանձնաժողովները ոչ թե մշտապես միևնույն կազմով կգործեն, այլ յուրաքանչյուր գործով կկազմավորվի նոր կազմով գնահատող հանձնաժողով՝ պատահականության սկզբունքով: Այդ նպատակով առաջարկվում է ձևավորել համապատասխան մասնագետների ռեեստր, որոնք գնահատման գործընթացին կներգրավվեն ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա: Անձի հաշմանդամությունը և դրանից բխող խնդիրները բազմակողմանի գնահատելու և համապատասխան ծառայություններ ծառայությունների անհատական ծրագրով երաշխավորելու նպատակով ռեեստրում և հանձնաժողովներում ներգրավվելու են նաև համապատասխան ոլորտներից ոչ բժիշկ մասնագետներ՝ հարբժշկական մասնագետներ (էրգոթերապիստ, հոգեբան, ֆիզիոթերապիստ և այլն).

բ. առաջարկվում է ներդնել e-disability էլեկտրոնային համակարգը, որը թույլ կտա գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնել, ինչն իր հերթին կնպաստի անձի համար տարբեր փաստաթղթեր ձեռք բերելու հետ կապված քաշքշուկի նվազեցմանը, կոռուպցիոն ռիսկերի գրեթե բացառմանը, պատշաճ վիճակագրական տվյալների հավաքագրմանը, ֆունկցիոնալության և հաշմանդամության գնահատման բանաձևի հիման վրա առավել ճշգրիտ որոշման ձևավորմանը և այլն.

գ. նոր համակարգը թույլ կտա գնահատվող յուրաքանչյուր անձի նկատմամբ դրսևորել առանձնահատուկ վերաբերմունք և գնահատականը հիմնել նրա անձնական հատկանիշների և միջավայրի վրա: Մասնավորապես, երեխաների դեպքում նույնպես մատուցվող ծառայությունները տարբերակվելու և անհատականացվելու են:   

Միաժամանակ, ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող գործընթացները մեկ փաստաթղթում ներկայացնելու հանգամանքով պայմանավորված 2015 թվականի նոյեմբերի 12-ի  N 1318-ն, 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-ն որոշումներում ամրագրված դրույթները ներառվել են սույն կարգի մեջ։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել անձի խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատում, կապահովի այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի և քաշքշուկի նվազեցումը, կպարզեցնի փաստաթղթերի ներկայացման գործընթացը, գնահատման ընթացքում և դրա հիման վրա մատուցվող ծառայությունների տարբերակումը և անհատականացումը, ոչ միայն բժշկական, այլև սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատումը, վիճակագրական տվյալների հավաքումը:

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Հաշվարկը կցվում է։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։

 

 

 

  • Обсуждалось

    31.01.2022 - 15.02.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5444

Принт

Предложения

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 23.106-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է՝ մեկ աչքի կամ երկու աչքերի անվերադարձ կուրություն։ Առաջարկում ենք հանել «անվերադարձ» բառը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 22.100-րդ կետի շրջանակներում նախատեսված է «Խուլհամրություն» եզրույթը։ Առաջարկում ենք այն փոխարինել «խլություն» եզրույթով, որը կհամապատասխանի ՖՄԴ-ի տիպական դասակարգմանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 21.100-րդ կետի ներքո շարադրվածը թերի է։

Узнать больше