ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
—— ————— 2022 թվականի N ----- Լ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի N 1332-Ն որոշման հավելված 2-ի 42-րդ կետի կիրարկման նպատակով՝
- Հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
- Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված հավելվածում ներառված գործողությունների կատարման մասին:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց և ամփոփելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2022
թվականի…. N … որոշման
ԾՐԱԳԻՐ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
N |
Գործողությունը |
Հաղորդակցման եղակաները և միջոցները |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող մարմինը |
Ֆինանսավորման աղբյուրը
|
|
2022 |
||||||
1. |
Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում իրականացվող բարեփոխումների վերաբերալ իրազեկման արշավների իրականացում
|
Հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, սոցիալական ցանցերում, պաշտոնական կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվական նյութերի հրապարակում |
Հանրային իրազեկման արշավների արդյունքում հասարակությունը յուրաքանչուր ամիս առնվազն 1 անգամ տեղեկացվում է Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում ակնկալվող բարեփոխումների վերաբերալ:
|
Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններ |
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
2. |
Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների իրավասությունների և գործունեության վերաբերյալ տեղեկատվական արշավ
|
Հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, տեղեկատվական նյութերի հրապարակում |
Տեղեկատվական նյութերը հրապարակվում/վերահրապարակվում են, տեսահոլովակները հեռարձակվում/ցուցադրվում են (յուրաքանչյուր ամիս առնվազն 3 անգամ):
|
ՀՀ արդարադատության նախարարություն
Հակակոռուպցիոն կոմիտե (համաձայնությամբ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
Հակակոռուպցիոն դատարան (համաձայնությամբ)
Բարձրագույն դատական խորհուրդ (համաձայնությամբ)
|
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
3. |
Ազդարարման համակարգի և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության արշավի իրականացում |
Հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, տեղեկատվական նյութերի հրապարակում սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներում |
Ազդարարման համակարգի վերաբերալ հասարակության իրազեկում (յուրաքանչյուր ամիս առնվազն 1 անգամ): Ազդարարման մեխանիզմների/հարթակների (օրինակ՝ azdararir.am հարթակը), ազդարարում ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ իրազեկում յուրաքանչյուր ամիս առնվազն 4 անգամ:
Ազդարարման դեպքերի վիճակագրության ներկայացում սոցիալական ցանցերով/զանգվածային լրատվության միջոցներով (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո առնվազն 2 անգամ): |
Արդարադատության նախարարություն
Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
4. |
Կաշառքի բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական արշավ |
Մեծ արշավի իրականացում 3 անիմացիոն տեսանյութերով, 5-6 պաստառներով/արտաքին գովազդային վահանակներով, տեքստային հաղորդագրություններով |
Կաշառքի բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական արշավ է իրականացվել, պաստառներ/արտաքին գովազդի վահանակներ են տեղադրվել/փակցվել Երևան քաղաքում, բոլոր մարզերում և խոշոր համայնքներում:
Տեքստային հաղորդագրություններ են ուղարկվում բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակման հարթակների միջոցով (viber, whats up, telegram) յուրաքանչյուր կիսամյակ առնվազն 1 անգամ: |
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
5. |
Պետության հետ հարաբերություններում անձանց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում |
Սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեղեկատվական նյութերի հրապարակում, տեղեկատվական թերթիկների օգտագործում: |
Անձանց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական նյութերը հրապարակվում/վերահրապարակվում են ամսական առնվազն 2 անգամ, տեղեկատվական թերթիկները փակցվում են համապատասխան մարմինների՝ քաղաքացիներին ընդունելու վայրում: |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Ինքնավար մարմիններ (համաձայնությամբ)
Անկախ մարմիններ (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
6. |
Պետության հետ հարաբերություններում բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ իրազեկում |
Սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեղեկատվական նյութերի հրապարակում |
Պետության հետ հարաբերություններում բողոքարկման մեխանիզմների/ընթացակարգերի վերաբերյալ նյութերը ամսական առնվազն 2 անգամ հրապարակվում/վերահրապարակվում են սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում |
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Ինքնավար մարմիններ (համաձայնությամբ)
Անկախ մարմիններ (համաձայնությամբ)
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
7․ |
Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում: |
Վերապատրաստումների և սեմինարների իրականացման միջոցով |
Ընտրվել են այն մասնավոր ոլորտները, որտեղ պետք է անցկացվեն վերապատրաստումներն ու սեմինարները:
Մշակվել են վերապատրաստումների և սեմինարների թեմաները, դրանց անցկացման կարգն ու ժամկետները:
Ընտրված մասնավոր ոլորտում իրականացվել են վերապատրաստումներն ու սեմինարները, որոնց արդյունքում մասնավոր ոլորտի աշխատողները տեղեկացվել են՝ ինչ է կոռուպցիան, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն իրենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ նկատելիս: |
Էկոնոմիկայի նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)
ՀՀ արդարադատության նախարարություն
Բարձրագույն ուսումնական հաստատություններ (համաձայնությամբ)
«Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման |
|
-
Обсуждалось
30.12.2021 - 15.01.2022
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Борьба с коррупцией
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 5807
Принт