Հիշել նախագիծը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

—— ————— 2022 թվականի N ----- Լ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի N 1332-Ն որոշման հավելված 2-ի 42-րդ կետի կիրարկման նպատակով՝

  1. Հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված հավելվածում ներառված գործողությունների կատարման մասին:
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց և ամփոփելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

Հայաստանի

Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2022

թվականի…. N … որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ  2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

N

 

Գործողությունը

Հաղորդակցման եղակաները և միջոցները

Ակնկալվող արդյունքը

Կատարող մարմինը

Ֆինանսավորման աղբյուրը

 

2022

1.

Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում իրականացվող բարեփոխումների վերաբերալ իրազեկման արշավների իրականացում

 

Հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում  գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, սոցիալական ցանցերում, պաշտոնական կայքերում  և զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվական նյութերի հրապարակում

Հանրային իրազեկման արշավների արդյունքում հասարակությունը յուրաքանչուր ամիս առնվազն 1 անգամ տեղեկացվում է Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում ակնկալվող բարեփոխումների վերաբերալ:

 

Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններ

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

2.

Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների իրավասությունների և գործունեության վերաբերյալ տեղեկատվական արշավ

 

Հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, տեղեկատվական նյութերի հրապարակում

Տեղեկատվական նյութերը հրապարակվում/վերահրապարակվում են, տեսահոլովակները հեռարձակվում/ցուցադրվում  են (յուրաքանչյուր ամիս առնվազն 3 անգամ):

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Հակակոռուպցիոն կոմիտե

(համաձայնությամբ)

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)

 

Հակակոռուպցիոն դատարան

(համաձայնությամբ)

 

Բարձրագույն դատական խորհուրդ

(համաձայնությամբ)

 

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

3.

Ազդարարման համակարգի և ազդարարման մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության արշավի իրականացում

Հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում գովազդային տեսահոլովակների հեռարձակում/ցուցադրում, տեղեկատվական նյութերի հրապարակում սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներում

Ազդարարման համակարգի վերաբերալ հասարակության իրազեկում (յուրաքանչյուր ամիս առնվազն 1 անգամ):

Ազդարարման մեխանիզմների/հարթակների (օրինակ՝ azdararir.am հարթակը), ազդարարում ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ իրազեկում յուրաքանչյուր ամիս առնվազն 4 անգամ:

 

 Ազդարարման դեպքերի վիճակագրության ներկայացում սոցիալական ցանցերով/զանգվածային լրատվության միջոցներով (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո առնվազն 2 անգամ):

Արդարադատության նախարարություն

 

Գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

4.

Կաշառքի բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական արշավ

Մեծ արշավի իրականացում 3 անիմացիոն տեսանյութերով, 5-6 պաստառներով/արտաքին գովազդային վահանակներով, տեքստային հաղորդագրություններով

Կաշառքի բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվական արշավ է իրականացվել, պաստառներ/արտաքին գովազդի վահանակներ են տեղադրվել/փակցվել  Երևան քաղաքում, բոլոր մարզերում և խոշոր համայնքներում:

 

Տեքստային հաղորդագրություններ են ուղարկվում բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակման հարթակների միջոցով (viber, whats up, telegram) յուրաքանչյուր կիսամյակ առնվազն 1 անգամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

5.

Պետության հետ հարաբերություններում անձանց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում

Սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեղեկատվական նյութերի հրապարակում, տեղեկատվական թերթիկների օգտագործում:

Անձանց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվական նյութերը հրապարակվում/վերահրապարակվում են ամսական առնվազն 2 անգամ, տեղեկատվական թերթիկները փակցվում են համապատասխան մարմինների՝ քաղաքացիներին ընդունելու վայրում:

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

Ինքնավար մարմիններ

(համաձայնությամբ)

 

Անկախ մարմիններ

(համաձայնությամբ)

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

6.

Պետության հետ հարաբերություններում բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ իրազեկում

Սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում տեղեկատվական նյութերի հրապարակում

Պետության հետ հարաբերություններում բողոքարկման մեխանիզմների/ընթացակարգերի վերաբերյալ նյութերը ամսական առնվազն 2 անգամ հրապարակվում/վերահրապարակվում են սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքերում

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

Ինքնավար մարմիններ

(համաձայնությամբ)

 

Անկախ մարմիններ

(համաձայնությամբ)

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

7․

Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով վերապատրաստումների և սեմինարների անցկացում:

Վերապատրաստումների և սեմինարների իրականացման միջոցով

Ընտրվել են այն մասնավոր ոլորտները, որտեղ պետք է անցկացվեն վերապատրաստումներն ու սեմինարները:

 

Մշակվել են վերապատրաստումների և սեմինարների թեմաները, դրանց անցկացման կարգն ու ժամկետները:

 

Ընտրված մասնավոր ոլորտում իրականացվել են վերապատրաստումներն ու սեմինարները, որոնց արդյունքում մասնավոր ոլորտի աշխատողները տեղեկացվել են՝ ինչ է կոռուպցիան, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն իրենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ նկատելիս:

Էկոնոմիկայի նախարարություն

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

(համաձայնությամբ)

 

«Կորպորատիվ կառավարման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Պետական բյուջե և/կամ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման
աղբյուրներ

 

 

 

  • Քննարկվել է

    30.12.2021 - 15.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5801

Տպել