ԳՈՌ ՄԵԼԻՔԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՈՌ ՄԵԼԻՔԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Գոռ Մելիքի Եղիազարյանը (ծնվ.՝ 14.12.1994թ., հաշվառման հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Քարաշամփ գյուղ, 2 փող. 3-րդ նրբ., տուն 3) 2012-2016 թվականները սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2016- 2017 Ագրարային համալսարանի մագիստրատուրայում, իսկ 2017 թվականին, ստանալով տարկետում` ընդունվել է և շարունակել է ուսումը ՀԱԱՀ-ի «Գյուղտնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» (դասիչ՝ Ե.20.01) մասնագիտությամբ ասպիրանտուրայում` «Ավտոտրակտորներ և գյուղատնտեսական մեքենաներ» ամբիոնում:
2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ ԲՈԿ-ի 033 մասնագիտական խորհրդում կայացել է «Ջրային միջավայրի բույսերի հավաքման թրթռակտրող ապարատի մշակում» թեմայով Գ. Եղիազարյանի ատենախոսության պաշտպանությունը, և խորհրդի որոշմամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որն այնուհետև` սեպտեմբերի 9-ին հաստատվել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից։
Աշխատում է ՀԱԱՀ-ի գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնում, որպես կրտսեր գիտաշխատող և զբաղվում գիտատեխնիկական գործունեությամբ: 2021 թվականից ագրարային համալսարանում հանդիսանում է 21Т-4C052 ծածկագրով՝ «Հողի կառուցվածքային մոդելավորմամբ հողամշակ մեքենաների բանող օրգանների պարամետրերի հիմնավորում և հողամշակման որակական ցուցանիշների բարելավում» գիտական թեմայի կատարող։ Գ. Եղիազարյանը աշխատում է նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես 2-րդ կարգի թողարկող ճարտարագետ:
Ակնկալվող արդյունքը.
«Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Գ. Խաչատրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
14.12.2021 - 30.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3956
Принт