Հիշել նախագիծը

ԳՈՌ ՄԵԼԻՔԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՈՌ ՄԵԼԻՔԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Գոռ Մելիքի Եղիազարյանը (ծնվ.՝ 14.12.1994թ., հաշվառման հասցե՝  ՀՀ, Կոտայքի մարզ, Քարաշամփ գյուղ, 2 փող. 3-րդ նրբ., տուն 3) 2012-2016 թվականները սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2016- 2017 Ագրարային համալսարանի մագիստրատուրայում, իսկ 2017 թվականին, ստանալով տարկետում` ընդունվել է և շարունակել է ուսումը ՀԱԱՀ-ի «Գյուղտնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» (դասիչ՝ Ե.20.01) մասնագիտությամբ ասպիրանտուրայում` «Ավտոտրակտորներ և գյուղատնտեսական մեքենաներ» ամբիոնում:

2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ ԲՈԿ-ի 033 մասնագիտական խորհրդում կայացել է «Ջրային միջավայրի բույսերի հավաքման թրթռակտրող ապարատի մշակում» թեմայով Գ. Եղիազարյանի ատենախոսության պաշտպանությունը, և խորհրդի որոշմամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որն այնուհետև` սեպտեմբերի 9-ին հաստատվել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից։

Աշխատում է ՀԱԱՀ-ի գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնում, որպես կրտսեր գիտաշխատող և զբաղվում գիտատեխնիկական գործունեությամբ: 2021 թվականից ագրարային համալսարանում հանդիսանում է 21Т-4C052 ծածկագրով՝ «Հողի կառուցվածքային մոդելավորմամբ հողամշակ մեքենաների բանող օրգանների պարամետրերի հիմնավորում և հողամշակման որակական ցուցանիշների բարելավում» գիտական թեմայի կատարող։ Գ. Եղիազարյանը աշխատում է նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես 2-րդ կարգի թողարկող ճարտարագետ:

Ակնկալվող արդյունքը.

«Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Գ. Խաչատրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն: 

«Գոռ Մելիքի Եղիազարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

  • Քննարկվել է

    14.12.2021 - 30.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3952

Տպել