Находится в правительстве РА
««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
0 - За
-
1 - Против
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության շրջանում դեղերի արտադրանքի վերաբերյալ պատշաճ իրազեկվածության բարձրացմամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Դեղերի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար գովազդի ոլորտում հավասար մրցակցային դաշտի ապահովում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ապրանքների գովազդի համար արավել հասանելի դաշտի ապահովում և հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբեյալ տեղեկատվության տարածման։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Դեղերի ոլորտում իրազեկվածության բարձրացում այլ հարթակների ներգրավման միջոցով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.5 Առողջապահություն» կետից։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Այլ տեղեկություններ առկա չեն:
«Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի նախատեսվում:
-
Обсуждалось
07.12.2021 - 22.12.2021
-
Тип
Закон
-
Область
Здравоохранение, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6141
Принт