Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության շրջանում դեղերի արտադրանքի վերաբերյալ պատշաճ իրազեկվածության բարձրացմամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների  միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Դեղերի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար գովազդի ոլորտում հավասար մրցակցային դաշտի ապահովում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ապրանքների գովազդի համար արավել հասանելի դաշտի ապահովում և հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբեյալ տեղեկատվության տարածման։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Դեղերի ոլորտում իրազեկվածության բարձրացում այլ հարթակների ներգրավման միջոցով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.5 Առողջապահություն» կետից։

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Այլ տեղեկություններ առկա չեն:

 «Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 «Հայաստանի Հանրապետության գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    07.12.2021 - 22.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6271

Տպել