Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳ

1.Անհրաժեշտությունը

Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի     5-րդ կետի՝ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը:

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանանվորված է այն հանգամանքով, որ մշակված չեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմները, որի արդյունքում հաճախ  նախադպրոցական ուսումնական հաստատություններ մուտք են գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: Հաճախ վերջիններիս մուտքը հաստատություն պայմանավորված է տնօրենների կամայական որոշումներով, ինչն էլ հղի է կոռուպցիոն ռիսկերով:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում  նշված միջոցառումը հիմք կհանդիսանա մրցութային եղանակով համակարգը  որակյալ կադրերով համալրելու համար,  կնպաստի որակյալ կրթության մատուցմանը, կապահովի երեխաների սահուն անցումը դպրոց և անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:

  • Обсуждалось

    29.11.2021 - 14.12.2021

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12914

Принт

Предложения

«Համայնքը ԵՍ եմ» ակումբ

14.12.2021

Առաջարկ 1։ Նախագծի Ընդհանուր դրույթների 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթը կայանալու, Թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով պայմանագրով աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք, իսկ լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ և մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի Հաստատություններում` նաև համապատասխան որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները: Հիմնավորում։ Փոքր բնակավայրերում որակավորված մասնագետներ գտնելը բավականին դժվար է ու հաճախ նույնիսկ անհնար, այդ իսկ պատճառով առաջարկում ենք այս կետը լրացնել մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի մտքով։ Առաջարկում ենք մինչև 1000 բնակչ ունեցող բնակավայրերը, քանի որ Հայաստանի 914 բնակավայրերի 48,79 տոկոսը ունի 1000-ից պակաս բնակչություն։

«Համայնքը ԵՍ եմ» ակումբ

14.12.2021

Առաջարկ 2։ Նախագծի Մրցույթի մասին հայտարարության 1-ին կետը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտա­րա­րու­թյունը Հաստատության տնօրենը հրապարակում է համայնքի, մարզպետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքերում և տպագիր օրինակով փակցնում է բնակավայրերի ազդարարման վահանակներին, յուրաքանչյուր 300 բնակչի հաշվով 1 հայտարարություն: Հիմնավորում։ Հաշվի առնելով, որ համայնքային և մարզպետարանի կայքէջերը չունեն բավարար տեսանելիություն, առաջարկում ենք ավելացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կայքէջում ևս, որը հանդիսանում է կարևոր միջոց ՀՀ-ում ոլորտային տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև առաջարկում ենք փակցնել բնակավայրերի ազդարարման վահանակներին, քանի որ դրանք ևս ապահվում են որոշակի տեսանելիություն։

«Համայնքը ԵՍ եմ» ակումբ

14.12.2021

Առաջարկ 3։ Առաջարկում ենք Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացումը և ընդունումը գլխի 2-րդ կետը վերամշակել՝ ավելացնելով հետևյալ միտքը՝ Մոտիվացիոն նամակ Ոչ ֆորմալ կրթությունը և կատարած հասարակական աշխատանքները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում) Հիմնավորում։ Հաշվի առնելով, որ ոչ ֆորմալ կրությունն ու հասարակական տարատեսակ աշխատանքները նպաստում են անձի համընդհանուր հմտությունների զարգացմանը, առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառել նաև դրանք, քանի որ երեխաների հետ աշխատանքը ենթադրում է բազմակողմանի զարգացվածություն։ Ինչպես նաև առաջարկում ենք ավելացնել մոտիվացիոն նամակ, քանի որ սա կօգնի ավելի լավ հասկանալ դիմորդի հետաքրքրվածությունը այդ աշխատանքի նկատմամբ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: