Добавить в избранное

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 06.12.2021 15:07:16 ԱՌԱՋԱՐԿ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ(ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ 1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հիմնավորման մեջ նշվում է, որ «Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանանվորված է այն հանգամանքով, որ մշակված չեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմները, որի արդյունքում հաճախ նախադպրոցական ուսումնական հաստատություններ մուտք են գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: Հաճախ վերջիններիս մուտքը հաստատություն պայմանավորված է տնօրենների կամայական որոշումներով, ինչն էլ հղի է կոռուպցիոն ռիսկերով:», սակայն Նախագծի հավելվածով սահմանված կարգի 16-18 կետերից կարող ենք եզրահանգել, որ գործընթացը կրկին հաստատության տնօրենի ձեռքում է գտնվում, քանի որ հանձնաժողովի նախագահը տնօրենն է, իսկ մյուս 4 անդամներից 3-ը տվյալ հաստատության աշխատողներ, ինչը կրկին հղի է կոռուպցիոն ռիսկերով։ Ուստի, առաջարկում ենք որպես հանձնաժողովի նախագահ սահմանել համապատասխան ոլորտում գիտական կոչում կամ որակավորման տարակարգ ունեցող մասնագետի՝ այլ հաստատությունից։ 2. Ըստ Նախագծի 53-55-րդ կետերի՝ «Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է Մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: Յուրաքանչյուր Մասնակցի հետ հարցազրույց անցկացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:», սակայն մինչ քվեարկությունը անցկացվում է գրավոր և բանավոր փուլերով մրցույթ, որից հետո փակ քվեարկություն անցկացնելը ոչ տեղին գործընթաց է: Առավել նպատակահարմար կլինի, որպեսզի հանձնաժողովի անդամները ունենան գնահատման սանդղակ և որոշակի չափանիշների հիման վրա բանավոր փուլի արդյունքները գնահատեն, որից հետո հաղթող կճանաչվի գրավոր և բանավոր փուլերի հանրագումարով ավելի շատ միավոր հավաքած մասնակիցը։ Սաիդա Օհանջանյան «Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի իրավաբան
2 Գոհար Թադևոսյան 06.12.2021 15:12:50 Նախագծի նախաբանում (հղման մեջ) «1-ին կետի» բառերը փոխարինել «1-ին մասի» բառերով։
3 «Համայնքը ԵՍ եմ» ակումբ 14.12.2021 09:49:45 Առաջարկ 1։ Նախագծի Ընդհանուր դրույթների 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթը կայանալու, Թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով պայմանագրով աշխատանքի կարող են ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք, իսկ լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ և մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի Հաստատություններում` նաև համապատասխան որակավորում շնորհող բուհերի հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողները: Հիմնավորում։ Փոքր բնակավայրերում որակավորված մասնագետներ գտնելը բավականին դժվար է ու հաճախ նույնիսկ անհնար, այդ իսկ պատճառով առաջարկում ենք այս կետը լրացնել մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի մտքով։ Առաջարկում ենք մինչև 1000 բնակչ ունեցող բնակավայրերը, քանի որ Հայաստանի 914 բնակավայրերի 48,79 տոկոսը ունի 1000-ից պակաս բնակչություն։
4 «Համայնքը ԵՍ եմ» ակումբ 14.12.2021 09:49:45 Առաջարկ 2։ Նախագծի Մրցույթի մասին հայտարարության 1-ին կետը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Թափուր տեղը համալրելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտա­րա­րու­թյունը Հաստատության տնօրենը հրապարակում է համայնքի, մարզպետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքերում և տպագիր օրինակով փակցնում է բնակավայրերի ազդարարման վահանակներին, յուրաքանչյուր 300 բնակչի հաշվով 1 հայտարարություն: Հիմնավորում։ Հաշվի առնելով, որ համայնքային և մարզպետարանի կայքէջերը չունեն բավարար տեսանելիություն, առաջարկում ենք ավելացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կայքէջում ևս, որը հանդիսանում է կարևոր միջոց ՀՀ-ում ոլորտային տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև առաջարկում ենք փակցնել բնակավայրերի ազդարարման վահանակներին, քանի որ դրանք ևս ապահվում են որոշակի տեսանելիություն։
5 «Համայնքը ԵՍ եմ» ակումբ 14.12.2021 09:49:45 Առաջարկ 3։ Առաջարկում ենք Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացումը և ընդունումը գլխի 2-րդ կետը վերամշակել՝ ավելացնելով հետևյալ միտքը՝ Մոտիվացիոն նամակ Ոչ ֆորմալ կրթությունը և կատարած հասարակական աշխատանքները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում) Հիմնավորում։ Հաշվի առնելով, որ ոչ ֆորմալ կրությունն ու հասարակական տարատեսակ աշխատանքները նպաստում են անձի համընդհանուր հմտությունների զարգացմանը, առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառել նաև դրանք, քանի որ երեխաների հետ աշխատանքը ենթադրում է բազմակողմանի զարգացվածություն։ Ինչպես նաև առաջարկում ենք ավելացնել մոտիվացիոն նամակ, քանի որ սա կօգնի ավելի լավ հասկանալ դիմորդի հետաքրքրվածությունը այդ աշխատանքի նկատմամբ։
6 «Համայնքը ԵՍ եմ» ակումբ 14.12.2021 09:49:45 Առաջարկ 4։ Առաջարկում ենք Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացումը և ընդունումը գլխի 2-րդ կետը վերամշակել հետևյալ կերպ՝ Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում առձեռն կամ ուղարկում է հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին։ Հիմնավորում։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այլ բնակավայրերից, համայնքներից, մարզերից ևս տվյալ հաստիքի համար կարող են դիմել, ուստի նպատակահարմար է սահմանել փաստաթղթերն ուղարկելու էլեկտրոնային (այլընտրանքային) տարբերակ։
7 «Համայնքը ԵՍ եմ» ակումբ 14.12.2021 09:49:45 Առաջարկ 5։ Առաջարկում ենք 4-րդ գլխի, 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Հանձնաժողովը կազմված է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար), տնօրենի ուսումնական գծով տեղակալ (տվյալ հաստիքը չլինելու դեպքում՝ մանկավարժական աշխատող), համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակից, համայնքի սոցիալական աշխատողը և մանկավարժական աշխատող այլ հաստատությունից՝ համաձայնությամբ: Հիմնավորում։ Նվազեցնելու համար հաստատության տնօերնի ազդեցությունը որոշման կայացման գործընթացի վրա, ինչպես նաև ապահովելու թափանցիկությունն ու ներառականությունը, առաջարկում ենք փոփոխել կետի բովանդակությունը:
8 «Համայնքը ԵՍ եմ» ակումբ 14.12.2021 09:49:45 Առաջարկ 6։ Առաջարկում ենք 6-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ մասը վերաշարադրել հետևյալ կերպ՝ Բանավոր փուլի ընթացքը արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից, բոլոր հարցերը և մասնակցի հնչեցրած պատասխանները պարտադիր ձայնագրվում են և արխիվացվում առնվազն 5 տարի ժամկետով։ Ձայնագրությունը ենթակա չէ հրապարակման, առանց դատարանի որոշման, կամ ձայնագրության մեջ ընդգրված բոլոր կողմերի գրավոր համաձայնության։ Հիմնավորում։ Հաշվի առնելով, որ հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել մասնակցի և այլ շահագրգիռ անձանց կողմից, առաջարկում ենք պարտադիր կերպով ձայնագրել բոլոր թենածուների պատասխանները։