ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N907-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի N878-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջից, որի նպատակն է ապահովել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի կիրառկման ապահովումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N907-Ն որոշմամբ սահմանվել էին սեռաբջջի դոնորի նկատմամբ ներկայացվող որոշ պահանջներ, սակայն լրացուցիչ հարցեր, որոնք կարևոր են թե դոնորի վերարտադրողական առողջության պահպանման, թե նույն դոնորի սեռաբջիջների օգտագորմամբ ծնվող երեխաների թվի և դրա հետ կապված ռիսկերի տեսանկյունից, որևէ կերպ կանոնակարգված չէր:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաներով մատուցվող ծառայությունների օրենսդրական կարգավորման միջազգային փորձը, առաջարկվող որոշմամբ սահմանվում է ձվաբջջի դոնորից ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման այն օպտիմալ քանակը, որը չի վնասի դոնորի վերարտադրողական առողջությանը, հաշվի առնելով, որ ձվաբջջի արտածծումը ինվազիվ միջամտություն է և իր մեջ պարունակում է բարդությունների թեկուզ և փոքր, սակայն հնարավոր ռիսկ: Ըստ Վերարտադրողաբանության և էմբրիոլոգիայի Եվրոպական միության (ESHRE) կողմից կատարված մոնիտորինգի, եվրոպական երկրներում դոնորից ձվաբջիջների արտածծման քանակը տատանվում է 2-ից (Ֆրանսիա) մինչև 20 (Բելառուս), միջինում կազմելով 6-8:
Սույն նախագծով կանոնակարգվող մյուս հարցը նույն դոնորից ծնվող երեխաների քանակն է, որ սահմանափակվում է, ելնելով մեր հանրապետության բնակչության փոքր թվից: Առաջարկվող կարգավորմամբ գործնականում գրեթե բացառվում է նույն դոնորից ծնված երեխաների հանդիպման և ամուսնության հավանականությունը: Ըստ վերը նշված մոնիտորինգի արդյունքների, նույն դոնորից ծնված երեխաների թիվը Եվրոպայում տատանվում է 2-ից (Մալթա), մինչև 10 (օրինակ, Հունաստան, Իտալիա):
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, «Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիա»-ի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել սեռաբջջի դոնորին ներկայացվող պահանջները, որոնք այսուհետ հնարավոր կլինի վերահսկել էլեկտրոնային առողջապահության համակարգում ստեղծվող տվյալների բազայի միջոցով:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Обсуждалось
18.11.2021 - 03.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6323
Принт