ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2021 թվականի _______________ N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության վարչապետի N878-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 907-Ն որոշման (այսուհետ, Որոշում) հավելվածի
- 12-րդ կետի «հակացուցումները» բառից հետո լրացնել «, ձվաբջջի դոնորի ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման քանակը չպետք է գերազանցի 5 անգամը (բացառությամբ նույն ընտանիքի համար անհրաժեշտության դեպքերի, սակայն ոչ ավել, քան 7 անգամ):» բառերը:
- 17-րդ կետից հետո լրացնել 1)-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«1) Սեռաբջջի յուրաքանչյուր դոնորից ծնված երեխաների թիվը չպետք է գերազանցի 5 ընտանիքում ծնված 7 երեխայի քանակը:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
18.11.2021 - 03.12.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6206
Принт