Добавить в избранное

В стадии разработки

«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակ ունի բարելավել ժողովրդագրական իրավիճակը: 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև առկա ժողովրդագրական իրավիճակը առաջարկվում է ընդունել ներկայացված որոշումը:

2․ Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։

Որոշման հավելվածով սահմանվում է դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը, որի համաձայն աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Կարգով սահմանված են նաև աջակցության համար դիմելու ժամկետները, դիմելու կարգը (թղթային կամ առցանց) շահառու երեխայի կարգաթիվը որոշելու առանձնահատկությունները, աջակցությունը նշանակելու ժամկետները, աջակցությունը մերժելու հիմքերը։

Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։

Կարգով սահմանված են նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման հիմքերը, ինչպես նաև վճարման դադարեցման և վերականգնման հիմքերը, չվճարված կենսաթոշակը վճարելու և ավել վճարված կենսաթոշակը վերադարձնելու կարգերը։

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն,  ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումների մեջ:

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի կիրառման արդյունքում աջակցություն կտրամադրվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ:

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես ծրագրի 4.1-ին կետի համաձայն՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեսքում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և  հաջորդ երեխաների համար մինչև  6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:

5․ Տեղեկանք

«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա (ծախսերը նախատեսված են ՀՀ 2022թ․ պետական բյուջեի նախագծով)։ 

Հետագա տարիների ծախսերի ավելացումը «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման  տեղեկանքը ներկայացված է նախագծին կից` առանձին հաշվարկով։

 

ամիսը

2022թ․

2023թ․

2024թ․

2025թ․

2025թ․

2026թ․

տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով  երեխաների թիվը

վճարման ենթակա գումարը (հազար դրամ)

տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով  երեխաների թիվը

վճարման ենթակա գումարը (հազար դրամ)

տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով  երեխաների թիվը

վճարման ենթակա գումարը (հազար դրամ)

տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով  երեխաների թիվը

վճարման ենթակա գումարը (հազար դրամ)

տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով  երեխաների թիվը

վճարման ենթակա գումարը (հազար դրամ)

տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով  երեխաների թիվը

վճարման ենթակա գումարը (հազար դրամ)

 

1

750

37,500

750

487,500

750

937,500

750

1,387,500

750

1,837,500

750

2,287,500

 

2

750

75,000

750

525,000

750

975,000

750

1,425,000

750

1,875,000

750

2,325,000

 

3

750

112,500

750

562,500

750

1,012,500

750

1,462,500

750

1,912,500

750

2,362,500

 

4

750

150,000

750

600,000

750

1,050,000

750

1,500,000

750

1,950,000

750

2,400,000

 

5

750

187,500

750

637,500

750

1,087,500

750

1,537,500

750

1,987,500

750

2,437,500

 

6

750

225,000

750

675,000

750

1,125,000

750

1,575,000

750

2,025,000

750

2,475,000

 

7

750

262,500

750

712,500

750

1,162,500

750

1,612,500

750

2,062,500

750

2,512,500

 

8

750

300,000

750

750,000

750

1,200,000

750

1,650,000

750

2,100,000

750

2,550,000

 

9

750

337,500

750

787,500

750

1,237,500

750

1,687,500

750

2,137,500

750

2,587,500

 

10

750

375,000

750

825,000

750

1,275,000

750

1,725,000

750

2,175,000

750

2,625,000

 

11

750

412,500

750

862,500

750

1,312,500

750

1,762,500

750

2,212,500

750

2,662,500

 

12

750

450,000

750

900,000

750

1,350,000

750

1,800,000

750

2,250,000

750

2,700,000

 

Ընդամենը

9,000

2,925,000

9,000

8,325,000

9,000

13,725,000

9,000

19,125,000

9,000

24,525,000

9,000

29,925,000

 

                                 

 

 

 

  • Обсуждалось

    12.11.2021 - 29.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 46162

Принт