Լրամշակման փուլում է
«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
13 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի նպատակ ունի բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ըստ էության, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պարբերական բնույթի դրամական աջակցություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև առկա ժողովրդագրական իրավիճակը առաջարկվում է ընդունել ներկայացված որոշումը:
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։
Որոշման հավելվածով սահմանվում է դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը, որի համաձայն աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Կարգով սահմանված են նաև աջակցության համար դիմելու ժամկետները, դիմելու կարգը (թղթային կամ առցանց) շահառու երեխայի կարգաթիվը որոշելու առանձնահատկությունները, աջակցությունը նշանակելու ժամկետները, աջակցությունը մերժելու հիմքերը։
Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։
Կարգով սահմանված են նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման հիմքերը, ինչպես նաև վճարման դադարեցման և վերականգնման հիմքերը, չվճարված կենսաթոշակը վճարելու և ավել վճարված կենսաթոշակը վերադարձնելու կարգերը։
Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն, ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումների մեջ:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում աջակցություն կտրամադրվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես ծրագրի 4.1-ին կետի համաձայն՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեսքում մշակվելու է օրենքի նախագիծ՝ հստակ ամրագրելով ծնունդների խրախուսումներն ու բազմազավակ ընտանիքներին տրամադրվող սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ ընտանիքներին 3-րդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու ձևով:
5․ Տեղեկանք
«Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա (ծախսերը նախատեսված են ՀՀ 2022թ․ պետական բյուջեի նախագծով)։
Հետագա տարիների ծախսերի ավելացումը «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման տեղեկանքը ներկայացված է նախագծին կից` առանձին հաշվարկով։
ամիսը |
2022թ․ |
2023թ․ |
2024թ․ |
2025թ․ |
2025թ․ |
2026թ․ |
||||||||||
տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով երեխաների թիվը |
վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով երեխաների թիվը |
վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով երեխաների թիվը |
վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով երեխաների թիվը |
վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով երեխաների թիվը |
վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
տվյալ ամսում ծնված` ընտանիքում 3-րդ և ավելի կարգաթվով երեխաների թիվը |
վճարման ենթակա գումարը (հազար դրամ) |
|
||||
1 |
750 |
37,500 |
750 |
487,500 |
750 |
937,500 |
750 |
1,387,500 |
750 |
1,837,500 |
750 |
2,287,500 |
|
|||
2 |
750 |
75,000 |
750 |
525,000 |
750 |
975,000 |
750 |
1,425,000 |
750 |
1,875,000 |
750 |
2,325,000 |
|
|||
3 |
750 |
112,500 |
750 |
562,500 |
750 |
1,012,500 |
750 |
1,462,500 |
750 |
1,912,500 |
750 |
2,362,500 |
|
|||
4 |
750 |
150,000 |
750 |
600,000 |
750 |
1,050,000 |
750 |
1,500,000 |
750 |
1,950,000 |
750 |
2,400,000 |
|
|||
5 |
750 |
187,500 |
750 |
637,500 |
750 |
1,087,500 |
750 |
1,537,500 |
750 |
1,987,500 |
750 |
2,437,500 |
|
|||
6 |
750 |
225,000 |
750 |
675,000 |
750 |
1,125,000 |
750 |
1,575,000 |
750 |
2,025,000 |
750 |
2,475,000 |
|
|||
7 |
750 |
262,500 |
750 |
712,500 |
750 |
1,162,500 |
750 |
1,612,500 |
750 |
2,062,500 |
750 |
2,512,500 |
|
|||
8 |
750 |
300,000 |
750 |
750,000 |
750 |
1,200,000 |
750 |
1,650,000 |
750 |
2,100,000 |
750 |
2,550,000 |
|
|||
9 |
750 |
337,500 |
750 |
787,500 |
750 |
1,237,500 |
750 |
1,687,500 |
750 |
2,137,500 |
750 |
2,587,500 |
|
|||
10 |
750 |
375,000 |
750 |
825,000 |
750 |
1,275,000 |
750 |
1,725,000 |
750 |
2,175,000 |
750 |
2,625,000 |
|
|||
11 |
750 |
412,500 |
750 |
862,500 |
750 |
1,312,500 |
750 |
1,762,500 |
750 |
2,212,500 |
750 |
2,662,500 |
|
|||
12 |
750 |
450,000 |
750 |
900,000 |
750 |
1,350,000 |
750 |
1,800,000 |
750 |
2,250,000 |
750 |
2,700,000 |
|
|||
Ընդամենը |
9,000 |
2,925,000 |
9,000 |
8,325,000 |
9,000 |
13,725,000 |
9,000 |
19,125,000 |
9,000 |
24,525,000 |
9,000 |
29,925,000 |
|
|||
-
Քննարկվել է
12.11.2021 - 29.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 44800
Տպել