В стадии разработки
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել հետևյալ քաղաքացիներին 2011 թվականի ապրիլի 30-ի N 74-Ա հրամանագրով Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, 2021 թվականի մայիսի 31-ի N 114-Ա հրամանագրով Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, 2021 թվականի օգոստոսի 27-ի N 248-Ա հրամանագրով, Արտյոմ Արեգի Ավանեսյանին, 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N 399-Ա հրամանագրով Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Ալիխանի Բաբայանին
«Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, Արտյոմ Արեգի Ավանեսյանին, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, Ռոբերտ Մելիքի Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 6-ի № 122-Ա որոշմամբ և Էդգար Ալիխանի Բաբայանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի № 1422-Ա որոշմամբ տարկետում են տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը : Քանի որ Ռոբերտ Մելիքի Դարբինյանի, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատի Էդգար Ալիխանի Բաբայանի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
Ռոբերտ Մելիքի Դարբինյանին և Դավիդ Ռուդիկի Դավիդյանին համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, Արտյոմ Արեգի Ավանեսյանին, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և Էդգար Ալիխանի Բաբայանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Դավիդ Ռուդիկի Դավիդյանը, Արտյոմ Արեգի Ավանեսյանը, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը և Էդգար Ալիխանի Բաբայանը
հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Դավիդ Ռուդիկի Դավիդյանը, Արտյոմ Արեգի Ավանեսյանը, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը և Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :
-
Обсуждалось
10.11.2021 - 30.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 3786
Принт