Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

      Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել  հետևյալ քաղաքացիներին 2011 թվականի ապրիլի 30-ի N 74-Ա  հրամանագրով  Ռոբերտ Մելիքի Դարբինյանին,  2021 թվականի  մայիսի 31-ի  N  114-Ա  հրամանագրով Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, 2021 թվականի օգոստոսի 27-ի N 248-Ա հրամանագրով, Արտյոմ Արեգի Ավանեսյանին,  2018 թվականի  սեպտեմբերի 3-ի  N 399-Ա հրամանագրով  Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և  Հայաստանի Հանրապետության քաղաքացի  Էդգար Ալիխանի Բաբայանին 

  «Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, Արտյոմ Արեգի Ավանեսյանին, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին  և Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, Ռոբերտ Մելիքի Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 6-ի № 122-Ա որոշմամբ և Էդգար Ալիխանի Բաբայանին   Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի № 1422-Ա որոշմամբ տարկետում են  տրվել մինչև 2021 թվականի ձմեռային   զորակոչը :  Քանի որ  Ռոբերտ Մելիքի Դարբինյանի,  Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատի Էդգար Ալիխանի Բաբայանի  26 տարին լրանում է 2021 թվականին, ապա  հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

 Ռոբերտ Մելիքի Դարբինյանին և Դավիդ Ռուդիկի Դավիդյանին համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

 

 

 Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, Արտյոմ Արեգի Ավանեսյանին, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին  և Էդգար Ալիխանի Բաբայանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Դավիդ Ռուդիկի Դավիդյանը, Արտյոմ Արեգի Ավանեսյանը, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը  և Էդգար Ալիխանի Բաբայանը

  հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:

Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Դավիդ Ռուդիկի Դավիդյանը, Արտյոմ Արեգի Ավանեսյանը, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը  և Էդգար Ալիխանի Բաբայանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում :

  • Քննարկվել է

    10.11.2021 - 30.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3789

Տպել