ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2021 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 հավելվածի`
«լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում արտադրվող և (կամ) մշակվող և (կամ) վերամշակվող արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի կամ արտադրական կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) նվազագույն չափը՝ ըստ տարիների չի կարող պակաս լինել`
ա.9-րդ կետում լրացնել 14.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
ա.արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի և կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) մինչև 100 լիտր քվոտայի համար 1 տոկոսից,
բ. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի և կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) 100 լիտրը գերազանցող քվոտայի համար 0,1 տոկոսից:»
բ .9-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածը»:
գ. 11-րդ կետում «Լիցենզիա ստացած իրավաբանական անձինք պետք է ունենան» բառերը փոխարինել «հայտատուն պետք է ունենա» բառերով:
դ. 20-րդ կետում լրացնել 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«10) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջները խախտելու դեպքում»:
ե.22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Նշված մարմինները լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան եզրակացություններ` եզրակացության վերջում նշելով «տրվում է դրական եզրակացություն» կամ «տրվում է բացասական եզրակացություն (բացասական եզրակացության դեպքում` նշելով մերժման իրավական հիմքերը)» բառերը։
Ստացված եզրակացությունների հիման վրա լիազոր մարմնի կողմից հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:»
զ. 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2) N 2 հավելվածի
ա. Լիցենզիայի ձևի «Կ - XX – 000000» բառերը փոխարինել «Կ - ԿԱ – 000000» բառերով:
բ. Լիցենզիայի ձևի «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ» բառերը փոխարինել «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» բառերով:
գ. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիայի ներդիրի 8-րդ, 10-րդ, 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
3) N 3 հավելվածի
ա.9-րդ կետում լրացնել 13-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«13. լիցենզիայի համար հայցվող ժամանակահատվածում ներմուծվող կամ արտահանվող կամ մեծածախ գնվող կամ վաճառվող արտադրական կանեփի ծաղկագլխի և կանաչ զանգվածի, արտադրական կանեփի բույսի կամ կտրոնի, արտադրական կանեփի սերմի, կաննաբիդիոլի յուղի առավելագույն չափը՝ ըստ տարիների, ընդ որում նվազագույն չափը չի կարող պակաս լինել`
ա.արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի, կանեփի բույսի կամ կտրոնների մինչև 500 հատ, կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) մինչև 100 լիտր քվոտայի համար 1 տոկոսից,
բ. արտադրական կանեփի, արտադրական կանեփի բույսերի, ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի, կանեփի բույսի կամ կտրոնների 500 հատը գերազանցող, կանեփի բուսախեժի (կաննաբիդիոլի յուղ) 100 լիտրը գերազանցող քվոտայի համար 0,1 տոկոսից,
գ. 22.2.-րդ և 22.3.-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22.2. Արտահանման համար՝
2) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան արտահանել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափաքանակների տասը տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ:
22.3. Մեծածախ առևտրի համար՝
3) լիցենզիա ստացած յուրաքանչյուր անձ կարող է տարեկան մեծածախ գնել կամ վաճառել ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների քսան տոկոսը կազմող համապատասխանաբար արտադրական կանեփի ծաղկագլուխ և կանաչ զանգված կամ արտադրական կանեփի բույս կամ կտրոն կամ արտադրական կանեփի սերմ, ոչ ավելի, քան սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված չափաքանակների տասը տոկոսը կազմող կաննաբիդիոլի յուղ:»
դ.23-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հինգ հարյուր (500) լիտր կաննաբիդիոլի յուղ» բառերը փոխարինել «երկու հարյուր հազար (200.000) լիտր կաննաբիդիոլի յուղ» բառերով:
ե. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Նշված մարմինները լիցենզավորող մարմնից փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան եզրակացություններ` եզրակացության վերջում նշելով «տրվում է դրական եզրակացություն» կամ «տրվում է բացասական եզրակացություն (բացասական եզրակացության դեպքում` նշելով մերժման իրավական հիմքերը)» բառերը։
Ստացված եզրակացությունների հիման վրա լիազոր մարմնի կողմից հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում:»
4) N 4 հավելվածի
ա. Լիցենզիայի ձևի «Կ - XX – 000000» բառերը փոխարինել «Կ - ՆՄԱ – 000000» բառերով:
բ. Արտադրական կանեփի ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզիայի ներդիրի 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
03.11.2021 - 18.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6285
Принт