Добавить в избранное

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 04.11.2021 14:34:46 Առաջարկվում է կարգի 11-րդ կետում հակակոռուպցիոն ոլորտում 5 հակակոռուպցիոն ոլորտի տարվա ստաժը սահմանել ոչ թե ներկայացուցչի, այլ հասարակական կազմակերպության համար: Այդպիսին են եղել թե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովում և թե հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քաղհասարակության ներկայացուցչի ներգրավման մրցույթների պահանջները: Իսկ ահա ներկայացուցչի մասով անհրաժեշտ է, որ այն ունենա իրավապահ որևէ մարմնում ընդունվելու համար հարցազրույց անցկացնելու կամ այդ հարցազրույցի հանձնաժողովի կազմում լինելու որևէ փորձ: Հայաստանյան առնվազն 5 հասարակական կազմակերպություններ ունեն նման փորձով առնվազն 9 աշխատակից: Ընդորում, այդ 5 կազմակերպություններից 4-ը ունեն առնվազն 5 տարվա հակակոռուպցիոն ստաժ: Մասամբ է ընդունվել: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:»: Միևնույն ժամանակ, նույն օրենքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի մրցույթի անցկացումն իրականացվում է Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով oրենքի 48-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Սույն կարգավորումներից բխում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ընդգրկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցութային հանձնաժողովի կազմում: Ընդ որում, hանձնաժողովի անդամների համար oրենքով սահմանվել է առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու վերաբերյալ պահանջ: Ուստի, Նախագծում քաղաքացիական հասարակության ներկայացուցչին ներկայացվող պահանջները համապատասխանեցվել են Օրենքի կարգավորումներին: Միաժամանակ հարկ է նշել, որ Նախագծով հասարակական կազմակերպությունների համար արդեն իսկ սահմանված է հակակոռուպցիոն ոլորտում գործունեության հինգ տարվա փորձառություն ունենալու վերաբերյալ պահանջ: