Հիշել նախագիծը
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ 04.11.2021 14:34:46 | Առաջարկվում է կարգի 11-րդ կետում հակակոռուպցիոն ոլորտում 5 հակակոռուպցիոն ոլորտի տարվա ստաժը սահմանել ոչ թե ներկայացուցչի, այլ հասարակական կազմակերպության համար: Այդպիսին են եղել թե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովում և թե հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քաղհասարակության ներկայացուցչի ներգրավման մրցույթների պահանջները: Իսկ ահա ներկայացուցչի մասով անհրաժեշտ է, որ այն ունենա իրավապահ որևէ մարմնում ընդունվելու համար հարցազրույց անցկացնելու կամ այդ հարցազրույցի հանձնաժողովի կազմում լինելու որևէ փորձ: Հայաստանյան առնվազն 5 հասարակական կազմակերպություններ ունեն նման փորձով առնվազն 9 աշխատակից: Ընդորում, այդ 5 կազմակերպություններից 4-ը ունեն առնվազն 5 տարվա հակակոռուպցիոն ստաժ: | Մասամբ է ընդունվել: | «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) Հանձնաժողովի կազմի մեջ մտնում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած հակակոռուպցիոն կոմիտեի երեք ծառայող, Կառավարության առաջադրած մեկ անձ, քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող չհանդիսացող անձինք Հանձնաժողովում կարող են ընդգրկվել, եթե ունեն առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ:»: Միևնույն ժամանակ, նույն օրենքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի մրցույթի անցկացումն իրականացվում է Օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով oրենքի 48-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Սույն կարգավորումներից բխում է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը ընդգրկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցութային հանձնաժողովի կազմում: Ընդ որում, hանձնաժողովի անդամների համար oրենքով սահմանվել է առնվազն հինգ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու վերաբերյալ պահանջ: Ուստի, Նախագծում քաղաքացիական հասարակության ներկայացուցչին ներկայացվող պահանջները համապատասխանեցվել են Օրենքի կարգավորումներին: Միաժամանակ հարկ է նշել, որ Նախագծով հասարակական կազմակերպությունների համար արդեն իսկ սահմանված է հակակոռուպցիոն ոլորտում գործունեության հինգ տարվա փորձառություն ունենալու վերաբերյալ պահանջ: |