Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտության մասին

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով։

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ՝ հաշվի առնելով նոր օրենսգրքերում օգտագործվող հասկացությունները, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումը հետաձգելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և դատվածությունը վերացնելու վերաբերյալ դրույթները։ Մասնավորապես, որոշման հավելվածի 26-րդ կետում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն փոփոխությամբ, որ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում դատարանը կարող է անձի վրա դնել օրենսգրքով նախատեսված պարտականություններ, իսկ նոր քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասով դատարանը դնում է պարտականություններ։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

   Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

   Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության   կողմից:

6.Ակնկալվող արդյունքը.

   Նախագծի  ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման համապատասխանեցումը ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի դրույթներին։

  • Обсуждалось

    22.10.2021 - 06.11.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4852

Принт

Предложения

Ազատ Վարդանյան

24.10.2021

Փոփոխություններով պատիժ նախաձեռնեք նաև - մարդու կրոնական հայացքների կամ դրա բացակայությանը, ռասայական պատկանելիությունը, քաղաքական հայացքները, սեռական կողմնորոշմանը կամ գենդերային նույնականացմանը, սեռը, մարմնի կառուցվածքը, արտաքին տեսքը վիրավորելու համար։

Узнать больше