Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտության մասին
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ՝ հաշվի առնելով նոր օրենսգրքերում օգտագործվող հասկացությունները, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումը հետաձգելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և դատվածությունը վերացնելու վերաբերյալ դրույթները։ Մասնավորապես, որոշման հավելվածի 26-րդ կետում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն փոփոխությամբ, որ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում դատարանը կարող է անձի վրա դնել օրենսգրքով նախատեսված պարտականություններ, իսկ նոր քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասով դատարանը դնում է պարտականություններ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման համապատասխանեցումը ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի դրույթներին։