Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

          ՆԱԽԱԳԻԾ                      

                                                     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     » _________ 2021     թվականի  N          -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը hաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ  կետերից, հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

2) հավելվածի 26-րդ կետի 1-3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ազատազրկման վայրերից պատիժը լրիվ կրելուց հետո ազատվածներին` մինչև մեկ տարի.

2) պատիժը կրելուց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն պայմանական վաղաժամկետ ազատվածներին՝ մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.

3) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն պատժի կրումը հետաձգվել է կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն ազատվել է պատժից` մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.»,

3) հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Հաշվառման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասով, 82-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 456-րդ հոդվածով քրեական պատասխանատվությունից ազատվելու մասին որոշումը, դատական ակտը, դատախազից, քննիչից, հետաքննության մարմիններից և օպերատիվ ծառայություններից ստացված միջնորդագրերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից և պրոբացիայի ծառայությունից ստացված իրազեկումներն ու ծանուցագրերը, առողջապահական մարմինների կողմից ներկայացված տեղեկությունները, վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության տարածքային բաժնում առկա նյութերը, կենցաղային ոլորտում  պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից և ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունները, որոնք վկայում են անձի հակահասարակական վարքագծի մասին:»,

4) հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «28. Հակահասարակական վարքագիծը շարունակելու փաստերի մասին սույն կարգի 27-րդ կետում նշված հիմնավոր տեղեկությունների առկայության դեպքում` հաշվառման ժամկետի ավարտից հետո, հաշվառումը կարող է նույն անձի նկատմամբ երկարաձգվել սույն կարգի 26-րդ կետում նշված ժամկետներով:»,

5) հավելվածի 29-րդ կետում լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1-ին ենթակետ․ 

«2․1) սույն կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետով հաշվառված լինելու դեպքում դատվածությունը վերացվելու (դատվածությունը մարվելու, համաներման մասին օրենքով դատվածությունը վերացվելու, արարքն ապաքրեականացվելու),»,

6) հավելվածի 39-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                   «     »---------------2021թ.

                                                                                                      ք. Երևան

  • Քննարկվել է

    22.10.2021 - 06.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4858

Տպել

Առաջարկներ`

Ազատ Վարդանյան

24.10.2021

Փոփոխություններով պատիժ նախաձեռնեք նաև - մարդու կրոնական հայացքների կամ դրա բացակայությանը, ռասայական պատկանելիությունը, քաղաքական հայացքները, սեռական կողմնորոշմանը կամ գենդերային նույնականացմանը, սեռը, մարմնի կառուցվածքը, արտաքին տեսքը վիրավորելու համար։

Տեսնել ավելին