Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած, ինչպես նաև քննարկվող օրենքների առանձին կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ:

 

  • Обсуждалось

    30.09.2021 - 15.10.2021

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5963

Принт

Предложения

Andranik Ghazaryan

03.10.2021

Առաջարկվող նախագծով ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ օրենքի 35-րդ հոդվածի կարգավորումները տարընթեռցումների և երկակի մեկնաբանության տեղիք են տալիս և կարող են տեսականորեն հանգեցնել կենսաթոշակառուների կողմից չարաաշահումների, քանի որ բովանդակության նեղ մեկնաբանման արդյունքում կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ կենսաթոշակառուն իրավունք ունի իր դիմումը ներկայացնել նաև փոստային կապի միջոցով: Արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ անձը գտնվելով արտասահմանում ՀՀ-ում գտնվող անձի միջոցով դիմում ներկայացնելով կարող է շարունակել ստանալ անկանխիկ եղանակով կենսաթոշակ: Ուստի ենթադրվում է, որ գործածված ՛՛անձամբ՛՛ եզրույթը նշանակում է բանկի տարածքում կենսաթոշակառուի կողմից իր ձեռքով բանկին ներկայացնելը, որը առանձին օրենքով կարգավորելը, որպես այլընտրանք ստորագրված հայտարարությանը, չի կարող համարվել, քանի որ էապես գործառութային առումով ոչ բանկերի և ոչ էլ կենսաթոշակառուների համար ոչինչ չի փոխում: Ուստի առաջարկում եմ 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջարկվող փոփոխությունները չնեռրառել վերջնական փաթեթում:

Узнать больше