Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _________2021 թվականի N –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և  փոփոխությունը՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 6-րդ և 7-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

6) ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ապրանքների միայն մեկ խմբաքանակի՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծման վրա,

7) 3304 ապրանքային դիրքին և 3402209000, 9619008109 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների՝ մեկ մատակարարման պայմանագրով նախատեսված, բայց ոչ ավել, քան 100 տոննա ծավալով խմբաքանակի՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծման վրա,

  1. Որոշման հավելվածով սահմանված ցանկի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակից հանել 3925300000, 7211140000, 7216220000, 7216321900, 7216501000, 7229200000, 73089098, 7311001100, 8481109908, 8481900000, 8483908100, 8544492000 թվերը,
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Обсуждалось

    01.09.2021 - 18.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6092

Принт