ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _________2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 6-րդ և 7-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
6) ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ապրանքների միայն մեկ խմբաքանակի՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծման վրա,
7) 3304 ապրանքային դիրքին և 3402209000, 9619008109 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների՝ մեկ մատակարարման պայմանագրով նախատեսված, բայց ոչ ավել, քան 100 տոննա ծավալով խմբաքանակի՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծման վրա,
- Որոշման հավելվածով սահմանված ցանկի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակից հանել 3925300000, 7211140000, 7216220000, 7216321900, 7216501000, 7229200000, 73089098, 7311001100, 8481109908, 8481900000, 8483908100, 8544492000 թվերը,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
01.09.2021 - 18.09.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6217
Տպել