Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝
- զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական ուսումնական հաստատությունների և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), արհեստագործական ուսումնարանների, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,
- առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,
- խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,
- հանրակրթությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
- նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը: